Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար |
13 հունվար
13 հունվար 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՊԱՐԽԱՐ, կիրակին՝ արեգակի օր Տարվա 13-րդ օրը, 2-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 352 օր 29-րդ արևային օր Արևածագ՝ 7։29, արևամուտ՝ 15։58, Օրվա տևողությունը՝ 8 ժամ 29 րոպե 3-րդ լուսնային օր` 07։59-18։30, Լուսնային փուլը՝ Լիալուսին, Լուսինը՝ Ջրհոսում է Տոներ
Ըստ հրեական օրենքի՝ ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:
Ծնունդներ 1977 - Օռնալդո Բլում, անգլ. կինոաստղ 1872 - Գեորգի Գուրջիև, հունահայ միստիկ-փիլիսոփա, օկուլտիստ 410 - Մովսես Խորենացի, պամիչ Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Պատմության այս օրը 1865 - Սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը 1898 - Ֆրանիացի գրող Էմիլ Զոլան «Ես մեղադրում եմ» վերնագրով բաց նամակ է հղում Ֆրանսիայի կառավարությանը՝ Դրեյֆուսի գործի առնչությամբ։ Այս գործը, որ XIX դարի վերջին մեծ դեր խաղաց Ֆրանսիայի և Եվրոպայի պատմության մեջ, Գերմանիայի օգտին լրտեսության մասին է, որում մեղադրվում էր Ֆրանսիայի գլխավոր շտաբի սպա, կապիտան, հրեա Ալֆրեդ Դրեյֆուսը։1953 - Խորհրդային Միությունում ձերբակալություններ են սկսվում այսպես կոչված «բժիշկների գործով», ըստ որի մի շարք խորհրդային ղեկավարների սպանություններում մեղադրվում էին մի խումբ նշանավոր բժիշկներ։ 1989 - ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը «Լեռնային Ղարաբաղի մարզում կառավարման Հատուկ կարգի մտցնելու հետ կապված գործողությունների մասին» որոշում կայացրեց։ Առաջին կետով պարտադրեց ԼՂՀ Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները նշել հատուկ տողով (Ադրբեջանի ԽՍՀ-ից առանձին)։1990 - Հունվարի 13-ից 15-ը Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդերը։ Ջարդերի ժամանակ խորհրդային զորքերը դուրս չեկան զորանոցներից։ Բաքվի և Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում հայերի ջարդերից հետո Կենտրոնի՝ Մոսկվայի հռետորաբանությունից դուրս է մղվում «Կոնֆլիկտ Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ» արտահայտությունը և փոխարինվում «Կոնֆլիկտ Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ միջև» արտահայտությամբ։ Հատկապես Բաքվի արյունալի դեպքերը պարզաբանեցին Կենտրոնի նախնական տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԽՍՀ միջև կոնֆլիկտը վերափոխել և ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի։1991 - Խորհրդային զորքերը գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնի շենքը։ Լիտվայում այս օրը նշում են որպես Ազատության պաշտպանների օր։2002 - Միջադեպ Ջորջ Բուշ կրտսերի հետ՝ կապված աղի ոլորաբլիթների ուտելով տարվելու հետ, որի ժամանակ մի քանի վայրկյան կորցրել էր գիտակցությունը։ 2004 - Ադրբեջանը հրաժարվում է մուտքի վիզաներ տրամադրել հայկական պատվիրակությանը Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար2010 - Աղետալի երկրաշարժ Հաիթիում։ Ավելի քանի 200 հազար զոհեր, 3 միլիոնի չափ տուժվածներ։2012 - «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը, որում գտնվում էին 4234 զբոսաշրջիկ, բախվեց Իտալիայի ափերին։ 17 մարդ զոհվեց, 20 մարդու ճակատագիր մնաց անհայտ։ | |
Դիտումներ: 843 | | |