Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

17 հունվար

17 հունվար 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՍԱԿ, հինգշաբթին՝ Լուսնթագի օր



Տարվա 17-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 348 օր

3-րդ արևային օր
Արևածագ՝ 7։26, արևամուտ՝ 16։04, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 38 րոպե

7-րդ լուսնային օր` 09։41-23։20, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Խոյում է



Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Անտոն Ճգնավորի հիշատակության օր
Սբ. Անտոն Ճգնավորը կամ Սբ. Անտոն Անապատականը ճգնավորության եւ վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «եթե կամենում ես կատարյալ լինել, նախ վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս»: 
/Մատթ.19: 21/:

Առաջնորդվելով այս պատվիրանով, Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:

Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբը կնքում է իր մահկանացուն 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և տոներ ունի նրանց հիշատակին:


Տոներ
    • Երեխաների ստեղծածների օրը (ԱՄՆ)
    • Սուրբ Անտոնիոյի օրը (Իտալիա)
    • Հարավի տարեդարձը (Նոր Զելանդիա)
    • Սահմանադրության օրը (Ֆիլիպիններ)



      Ծնունդներ

       1964 - Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկինը
       1962 - Ջիկ Քերրի, ամեր. կինոսատղ, կատակերգու
       1942 - Մոհամեդ Ալի (Կասիուս Կլեյ), ամեր. բռնցքամարտիկ
       1938 - Ռուդոլֆ Ժամհարյան, հայ վավերագրող
       1933 - Դալիդա (Իոլանդե Ջիլոտտի) իտալական ծագմամբ ֆրանս. երգչուհի 
       1899 -  Ալֆոնս Գաբրիել Կապոնե, հանրահայտ ամերիկյան մաֆիոզ
       1928 - Վիդալ Սասուն, անգլ. վարսահարդար
       1863 - Կոնստանտին Ստանիսլավսկի, թատրոնի տեսաբան
       1706 - Բենջամին Ֆրանկլին, ԱՄՆ հիմնադիր հայրերից



      Պատմության այս օրը

      1773 - Բրիտանական Resolution նավը Ջեյմս Կուկի հրամանատարությամբ դարձավ առաջին նավը, որը կտրեց անցավ Հարավային բևեռը։
      1912 - Բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը նորվեգացի հետազոտող Ռաուլ Ամուդենսենի արշավախմբից ընդամենը մեկ ամիս անց հասավ հարավային բևեռ։ 
      1919 - Լեհ դաշնակահար և երգահան Իգանցի Յան Պադերևսկին դարձավ Լեհաստանի վարչապետ։
      1920 - Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվեց մահապատիժը։
      1921 - Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատա րված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
      1930 - Երևանում բացվեց գրողների տունը։
      1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվ յալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս,20.500՝ քուրդ և այլն: Երևանի բնակչության թիվը կազմեց 200.031 մարդ:
      1959 - Սենագալն ու Ֆրանսիական Սուդանը համաձայնագիր ստորագրեցին Մալիի հանրապետություն ստեղծելու մասին։
      1970 - СУ-24 կործանիչի առաջին թռիչքը։
      1991 - Պարսկական ծոցում տեղակայված միջազգային ուժերը սկսեցին «Փոթորիկ անապատում» օպերացիան։
      1995 - Տեղի ունեցած ուժգին երկրաշարժից ավելի քան 6400 մարդ զոհվեց ճապոնական Կոբե քաղաքում։
      2001 - Հոլոքոստն ապրած հրեաներին հաջողվեց Ավստրիայի իշխանություններից փոխհատուցում ստանալ այն գույքի դիմաց, որը նացիստների իշխանավորման ժամանակաշրջանում բռնագրավվել էր։ 
      2004 - Վրաստանի նախագահ Միխիել Սահակաշվիլին Ռուսաստանի Դաշնությանը զրկեց իր երկրի ներքին գործերին միջամտելուց՝ Ռուսաստանն այլևս չի կարող մեզ վերաբերվել որպես նախկին գաղութի։



      Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
      Դիտումներ: 812 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0