20 հունվար 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՐԱԳԱԾ, կիրակին՝ Արեգակի օր
Տարվա 20-րդ օրը, 3-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 345 օր
6-րդ արևային օր Արևածագ՝ 7։23, արևամուտ՝ 16։09, Օրվա տևողությունը՝ 8 ժամ 45 րոպե
10-րդ լուսնային օր` 11։01-01։29, Լուսնային փուլը՝ Առաջին քառորդ, Լուսինը՝ Ցուլում է
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Բարեկենդան Առաջավորաց Պահոց
Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:
Տոներ- Կրոնի համաշխարհային օրը
- Տամբորադա՝ ժողովրդական փառատոն Սան-Սեբասիանում (Իսպանիա)
- Ղրիմի ինքնավար հանրապետության օրը
Ծնունդներ
1952 - Իրինա Ալեգրովա, ռուս երգչուհի 1920 - Ֆեդերիկո Ֆելինի, իտալ. կինոռեժիսոր 1919 - Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծուհի 1889 - Լև Կարախան, հեղափոխական, սով. դիվանագետ 1870 - Գրիգոր Ավետյան, դերասան
Պատմության այս օրը
1265 - Կոմս Լանկաստերը ժողովեց անգլիական առաջին խորհրդարանը։ 1780 - Հիմնադրվեց Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախը: 1933 - Բացվեց Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ 1944 - Մեծ Բրիտանիայի օդային ուժերը 2300 տոննա ռումբ նետեցին Բեռլինի վրա։ 1975 - Հայկական գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ-ն) Բեյրութի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նստավայրում պայթյուն է իրականացրել՝ լիբանանահայերին երրորդ երկրներ արտագաղթելու հնարավորություն ընձեռնելու մոտիվով։
|