Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Իրադարձություններ

Եգիպտական հեղափոխություն
Եգիպտական հեղափոխություն (2011)

2011 թվականի եգիպտական ցույցեր և հեղափոխությունը, փողոցային ցույցեր, փողոքներ և քաղաքացիական անհնազանդության ակտեր են որոնք սկսվել են Եգիպտոսում 2011 թվականի հունվարի 25-ին։ Ցույցերն ու խռովությունները սկսել են Թունիսի հեղափոխությունից ետք և կառք մը ցուցարարներ շալկում են Թունիսի դրոշներ որպես խորհրդանիշ նրանց ազդեցության։ Ցուցարարների բողոքները և դժգոհությունները կենտրոնացում է իրավական, քաղաքական և տնտեսական հարցերի վրա՝ ոստինակության դաժանություն, արտակարգ դրության օրենքներ, ազատ ընտրությունների բացակայություն, քաղաքական կաշառակերություն, սահմանափակումներ խոսքի ազատության վրա, բարձր գործազրկություն, ցածր նվազագույն աշխատավարձ, սննդամթերքի արժեզրկում և վատ կենսանապայմաններ։ Ցույցի կազմակերպիչները պահանջում են ազատության և արդարության իրավունքներ, նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի հեռացումը և նոր կառավարություն որը ներկայացնում է եգիպտացի ժողովրդին շահերը։
Հակառակ որ Եգիպտոսում տեղայնացված ցույցեր վերջին տարիներում սովորական էին դարձել, հիմնական ցույցեր և խռովություններ բռնկվել են ամբողջ երկրում հունվարի 25, 2011 թվականին, որը կոչվել է «Ցասման օր» և որոշվել է որպես ցույցերի թվական ընդդիմադիր խմբերի և ուրիշների կողմից։ Այս ցույցերը ամենամեծն են Եգիպտոսում 1977 թվականի հացի խռովություններից ի վեր և առաջին անգամ լինելով որ եգիպտացիներ բոլոր տարբեր սոցիալ-տնտեսական իրավիճակներից և հավատքներից մասնակցում են միասնաբար։

Կենտրոնական անվտանգության ոստիկանությունը, հունվարի 25 2011

Մինչև փետրվարի 2, ամենաքիչը 138 ցուցարար և 10 ոստիկան մահացել են իսկ 3,000-ից ավելի վիրավորվել են։ Մայրաքաղաքը Կահիրեն նկարագրվել է որպես «պատերազմի դաշտ», և Սուեզում տեղի է ունեցել հաճախակի կատաղի բախումներ։ Եգիպտական կառավարությունը փորձել է խախտել ցույցերը օգտագործելով հակախռովության ոստիկանության խմբեր որոնք օգտագործում են վահաններ, ռետինե փամփուշտներ, մահակներ, ջրային «թնդանոթներ», արտասվաբեր գազ և, որոշ դեպքերում, փամփուշտներ։ Մուբարաքի հավատարիմ Եգիպտոսի կենտրոնական անվտանգության ոստիկանության ներկայությունը աստիճանաբար փոխարինվել է հիմնականում զուսպ զինծառայողներից։ Ի պատասխան ոստիկանության բացակայության և կողոպումի, եգիպտացի քաղաքացիները կազմակերպած են ինքնապաշտպանական խմբեր պաշտպանելու համար կարևոր շրջանները երկրում։

Կառավարությունը ժաշանակավորապես արգելափակել էր երկրում SMS հաղորդագրությունների ծառայությունները և Համացանցը, դարնալով առաջին երկիրը որ ժամանակավորապես արգելափակել է Համացանցը ամբողջությամբ։ Կառավարությունը նաև պարտադրել է պարետային ժամ, պնդելով որ անհրաժեշտ է պահպանել կանոնը և կանխելու ապստամբության փորձեր իսլամական խմբակներից։ Մուբարաքի արձակել է իր կառավարությունը և նշանակել է ռազմական գործիչ և նախկին Եգիպտոսի գլխավոր հետախուզության տնօրինության պետ Օմար Սուլեյման որպես փոխնախագահ իսկ նախկին հրամանատար Եգիպտոսի օդային ուժերի Ահմեդ Շաֆիք որպես վարչապետ` փորձելով ընկճել անհամաձայնությունը։ Նաև, ի պատասխան ճնշման, Մուբարաքը հայտարարել է թե չի ցանկանում վերընտրություն դիմելու Սեպտեմբերին։ 2011 թ. փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձնել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին։ Փետրվարի 11-ի երեկոյան, Սուլեյմանը հայտարարել է որ Մուբարաքը հրաժարակը տվել է և հանձնել է լիազորությունները Զինված ուժերի գերագույն խորդհրդին։ 

Հոսնի Մուբարաքը անջատում է Համացանցը Եգիպտոսում և Եգիպտոսը անջատում է Մուբարաքը նրանից։
Միջազգային արձագանքը ցույցերի հանդեպ ընդհանրապես աջակցական է եղել և մեծամասնությունը կառավարությունների և կազմակերպությունների կոչ են արել ոչ-բռնի պատասխանների դիմելու երկու կողմերից և խաղաղ ճանապարհով շարժվել դեպի բարեփոխումների։ Բողոքի ցույցերը գրավել են ամբողջ աշխարհի ուշադրությունը շնորհիվ Twitter-ի, Ֆեյսբուքի, ՅուԹյուբի և այլ սոցիալական լրատվամիջոցների հարթակներ, որոնք թույլատրել են ակտիվիստներին և ուրիշների հաղորդակցումը և համակարգումը։ Կառավարուլյունը հունվարի 29-ի առավոտին ավարտել է արգելքը բջջային հեռախոսների իսկ Համացանցը մասամբ վերականգնվել է փետրվարի 2 թվականին։
Կատեգորիա: Իրադարձություններ | Ավելացրեց: armenlur (25.01.2013)
Դիտումներ: 1041 | Տեգեր: երկրներ, Մուբարաք, քաղաքական գործիչներ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0