Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Իրադարձություններ

Օրակարգ

  • 15 հունիս 2013, շաբաթ, ժամը՝ 14։00

  • 31 մայիս 2013, ուրբաթ



Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքն է, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը։ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա:
Նախաձեռնող` Արեգ Գևորգյան


ՀԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ցույց:

Ցույցը տեղի կունենա հետևյալ պահանջներով`

Պահանջել ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով
Անհապաղ արձագանքել վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին
Դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը
Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:
Տվյալ արատավոր երևույթենրի հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:

Կոչ ենք անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը և հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման և իրական ժողովրդավարության կայացման գործին:

Կոչ ենք անում նաև ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին և ներկա գտնվել բողոքի ցույցին:

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միություն

Կատեգորիա: Իրադարձություններ | Ավելացրեց: armenlur (28.05.2013)
Դիտումներ: 1497 | Տեգեր: Արեգ Գևորգյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0