11 մարտ 2013 թվական, երկուշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ԵՐԵԶԿԱՆ, երկուշաբթին՝ Լուսնի օր։
Տարվա 70-րդ օրը, 11-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 295 օր
26-ին արևային օր Արևածագ՝ 5։57, արևամուտ՝ 17։33, Օրվա տևողությունը՝ 11 ժամ 36 րոպե 29,1-ին լուսնային օր` 05։20-17։27, Լուսինը՝ Ձկներում է, Նորալուսին՝ 21։52 Տոներ, հիշարժան օրեր
- Համերաշխության օրը (Կանադա, Ջիբլարթար, Սվազիլենդ և այլն)
- Լիտվայի անկախության վերականգնման օրը (1990)
- Երիտասարդության օրը (Զամբիա)
- Թմրավերահսկողության աշխատակիցների օրը (Ռուսաստան)
Պատմության այս օրը
1302 - Ըստ Վիլյամ Շեքսպիրի, այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։ 1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի: 1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը: 1836 - Նիկոլայ 1-ինը վավերացրեց Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը: 1851 - Վենետիկում կայացավ Վերդիի «Ռիգոլետտո»օպերայի պրեմիերան: 1918 - Սովետական իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվեց Մոսկվա։ 1923 - Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը: 1955 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում: 1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի շրջան: 2004 - Ահաբեկչության արդյունքում մադրիդյան միջքաղաքային երկաթուղում զոհվեց 191 մարդ։ 2005 - Գարի Կասպարովը հայտարարեց, որ հեռանում է պրոֆեսիոնալ շախմատից: Հենց այդ օրը Կասպարովն արդեն իսկ հաղթած պարտիան վերջին պահին զիջեց բուլղարացի շախմատիստ Վասելին Տոպալովին`այդ պահին մնացող լավագույն շախմատիստին: Կասպարովը նաև հայտարարեց, որ շախմատից հետո զբաղվելու է քաղաքականությամբ: Մահեր
1898 - Տիգրան Չուխաճյան, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր (ծն. 1837): 1936 - Դեյվիդ Բիթի, բրիտանացի ծովակալ (ծն. 1871) 1965 - Գևորգ Աբով, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (ծն. 1897):
|