12 մարտ 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ԱՆԻ, երեքշաբթին՝ Հրատի օր։
Տարվա 71-րդ օրը, 11-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 294 օր
27-րդ արևային օր Արևածագ՝ 5։55, արևամուտ՝ 17։35, Օրվա տևողությունը՝ 11 ժամ 40 րոպե 2-րդ լուսնային օր` 05։44-18։38, Լուսինը՝ Խոյում է՝ 13։16, I քառորդ՝ 12-18 մարտ Տոներ, հիշարժան օրեր
- Անտառատնկումների օրը (Չինաստան)
- Աղջիկ սկաուտների օրը (ԱՄՆ)
- Օ-միդեոտուրիմացուրի՝ ջրհորից ջուր հանելու հնագույն տոն (Ճապոնիա)
1953 - Իրինա Պոնարովսկայա, երգչուհի 1952 - Դավիթ Ազարյան, ջազ երգահան 1946 - Լայզա Մինելի, ամեր. դերասանուհի, երգչուհի 1942 - Ռատկո Մլադիչ, սերբ գեներալ Բոսնիական պատերազմին ժամանակ 1938 - Վլադիմիր Մսրյան, հայ դերասան 1928 - Էդվարդ Օլբի, ամեր. դրամատուրգ 1900 - Վաղարշակ Արզումանյան, Էկվիլիբրիստ, հայ կրկեսի հիմնադիր 1898 - Արամ Երեմյան, գրականագետ, արվեստաբան 1854 - Մարգար Առուստամյան, համաճարակագետ 1685 - Ջորջ Բերկլի, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ:
Պատմության այս օրը 1999 - ՆԱՏՕ-ի կազմի մեջ են մտնում Չեխիան, Լեհաստանը և Հունգարիան։ 1981 - Թեհրանում ԱՍԱԼԱ-ի գրոհայինների խումբը հարձակվեց թուրքական դեսպանատան վրա։ Սպանվեցին 2 պահապան։ Գրոհայիններից 2-ը բռնվեցին և մահապատժի ենթարկվեցին։ 1974 - «Մարս 6» կայանը վայրէջք է կատարում Մարսի վրա և Երկիր հաղորդում մոլորակի մթնոլորտի մասին առաջին տեղեկությունները։ 1969 - Փոլ Մաքարտնին ամուսնանում է Լինդա Իստմանի հետ, իսկ Ջորջ և Պատի Հարիսոնները ձերբակալվում են թմրանյութեր պահելու մեղադրանքով։ 1959 - Տեղի ունեցան Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները: 1954 - Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնեց Ղազախստան`մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին: 1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը: 1913 - Կանբերան՝ Ավստրալիայի մայրաքաղաք: 1918 - Թուրքական բանակը գրավում է Կարինը։ 1899 - Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հոկեյի միջազգային մրցաշարը, որին առաջին անգամ մասնակցում էին ռուս հոկեյիստները: Ռուսաստանը ներկայացնում էր հոկեյի «Սպորտ» թիմը: Ի դեպ, մինչ այս մրցումների մեկնարկը Ռուսաստանում առաջին քայլերն էին անում հոկեյը որպես մարզաձև զարգացնելու համար: Պետերբուրգյան մրցաշարի ընթացքում առաջին անգամ սառցադաշտ դուրս եկած ռուս հոկեյիստները 4:4 հաշվով խաղացին Անգլիայի հոկեյի հավաքականի հետ։ 1846 - Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
Մահեր
1982 - Ալեքսանդր Արաքսմանյան, հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (ծն. 1911)։
|