Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 16-ին

16 մարտ 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ՄԱՆԻ, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 75-րդ օրը, 
11-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 290 օր

1-ին արևային օր
Արևածագ՝ 5։46, արևամուտ՝ 17։41, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 54 րոպե
6-րդ լուսնային օր` 07։34-23։02, 
Լուսինը՝ Ցուլում է,
I քառորդ՝ 12-18 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ

Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների 
ու Վիրապ մտնելու հիշատակության օր

Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:
Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ ծառայող:
Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն»: Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

Տոներ, հիշարժան օրեր
  • Քրդերի ազգային սգի օրը (ի հիշատակ1988թ. Իրաքի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվածների)


        Ծնունդներ 

        1936 - Ռեյմոնդ Դամադյան, հայազգի գյուտարար, տոմոգրաֆիայի ստեղծողներից
        1923 - Ստեփան Մացոյան, քիմիկոս
        1913 - Էդուարդ Աղայան, բանասեր, լեզվաբան
        1866 - Ներսես Մելիք-Թանգյան, արքեպիսկոպոս, բանասեր, 
        1849 - Կարլ Բրուգման, գերմ. լեզվաբան և հնդեվրոպագետ
        1845 - Նորայր Բյուզանդ, բանասեր 
        1789 - Գեորգ Օհմ, գերմանացի ֆիզիկոս 

        Պատմության այս օրը

        1521 - Պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանն իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում հասավ մինչև Ֆիլիպիններ: Այս հայտնագործությունից մոտ 2 ամիս անց նա սպանվեց տեղաբնակների հետ ընդհարման ժամանակ:
        1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան: Գեներալ Լազարևի ղեկավարությամբ հայրենիքի ճանապարհը բացեց հայերի 40 հազարանոց քարավանը:
        1917 - Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ-ն):
        1921 - Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը): Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:
        1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար: Մալթայում պահվող Օսմանյան թուրքերը ազատ արձակվեցին:
        1949 - Բացվեց Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը:
        1962 - Նիկիտա Խրուշչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը միջմայրցամաքային հրթիռի է տիրապետում։
        1988 - Իրաքի բանակը քիմիական զենք կիրառեց քրդական Խալաբջա քաղաքում, որի հետևանքով զոհվեցին մոտ 5000 քրդեր։
        1995 - ՌԴ և ՀՀ նախագահները ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմականբազայի վերաբերյալ:




        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (16.03.2013)
        Դիտումներ: 1069 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0