17 մարտ 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ԱՍԱԿ, կիրակին՝ Արեգակի օր։
Տարվա 76-րդ օրը, 11-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 289 օր
2-րդ արևային օր Արևածագ՝ 5։44, արևամուտ՝ 17։43, Օրվա տևողությունը՝ 11 ժամ 58 րոպե 7-րդ լուսնային օր` 08։10-23։59, Լուսինը՝ Երկվորյակներ է՝ 8։08, I քառորդ՝ 12-18 մարտ Հայ Առաքելական եկեղեցու տոներ
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13): Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի:
Տոներ, հիշարժան օրեր
- Պլանետարիումների միջազգային օրը
- Սուրբ Պատրիկի օրը (իռլանդական ազգային տոն)
- Մուայթայ (թաիլանդական բռնցքամարտ) բռնցքամարտիկի օրը
- Էվակուացիայի օրը (ԱՄՆ, Բոստոն, 1776թ, անգլիական զորքերը էվակուացվում են Բոստոնից)
1950 - Ալլա Թումանյան, դերասանուհի 1948 - Ուիլյամ Գիբսըն, ամեր, ֆանտաստ գրող 1938 - Ռոբերտ Նուրիև, բալատի համաշխարհային աստղ 1936 - Կարեն Ա. Սիմոնյան, ֆանտաստ գրող 1930 - Ջեյմս Իրվին, ամեր, աստղագնաց 1926 - Գեորգի Մովսիսյան, հայ ժող. դերասան 1922 - Սերգեյ Համբարձումյան, գիտնական-մեխանիկ 1919 - Նաթ «Քինգ» Քոուլ, ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար 1872 - Նաթան Ամիրխանյան, խմբավար, երգեհոնահար 1865 - Մանուկ Աբեղյան, լեզվաբան, գրականագետ 1834 - Գոտլիբ Դայմլեր, գերմ, ինժեներ, առաջին մոտոցիկլի ստեղծողը
Պատմության այս օրը 1980 - Անգլիայի խորհրդարանը քվեարկեց մոսկովյան օլիմպիադան բոյկոտելու կողմ։ 1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները`Թումանյանը, Աղայանը, Մուրացանը, Ջիվանին, Ախվերդյանը, Օգանեզաշվիլին և 34 այլ սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի` Փարիզից բերված աճյունը: 1960 - Ճապոնիայում վաճառքի հանվեցին առաջին ֆլոմաստերները: Հայաստանում ֆլոմաստերները հայտնվեցին միայն յոթանասունականների վերջերին: Գերմանացիները և ամերիկացիները պնդում են, որ իրենք առաջինն են վաճառքի հանել ֆլոմաստերները: 1931 - Նևադայում թույլատրվեցին մոլեխաղերը։ 1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին: 1845 - Սթիվեն Փերին պատենտավորեց էլաստիկ բինտը։ 1581 - Ֆերնանդ Մագելանը հայտնաբերեց Ֆիլիպինները։
Մահեր
1680 - Ֆրանսուա դը Լառոշֆուկո, ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների (մաքսիմների) հեղինակ (ծն. 1613) 180 - Մարկ Անտոնիոս, հռոմեական կայսր, փիլիսոփա (ծն. 121)
|