18 մարտ 2013 թվական, երկուշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ՄԱՍԻՍ, կիրակին՝ Լուսնի օր։
Տարվա 77-րդ օրը, 12-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 288 օր
3-րդ արևային օր Արևածագ՝ 5։42, արևամուտ՝ 17։44, Օրվա տևողությունը՝ 12 ժամ 2 րոպե 8-րդ լուսնային օր` 08։52-00։00, Լուսինը՝ Երկվորյակներում է, I քառորդ՝ 12-18 մարտ Տոներ, հիշարժան օրեր - Փարիզյան կոմունայի օրը
- Հարկային ոստիկանության օրը (Ռուսաստան)
- Զինված ուժերի օրը (Մոնղոլիա)
1969 - Վասիլի Իվանչուկ, ուկր. շախմատիստ, գրոսմայստեր 1964 - Տիգրան Հայրապետյան, քաղաքագետ, լրագրող 1959 - Լյուկ Բեսսոն, ֆրանս. կինոռեժիսոր 1932 - Ջոն Ափդյակ, ամեր. արձակագիր 1924 - Լևոն Խաչերյան, լեզվաբան, հայագետ 1915 - Լև Մամիկոնյանց, գիտնական-էներգետիկ 1886 - Կուրտ Կոֆֆկա, գերմ. հոգեբան 1874 - Նիկոլայ Բերդյաև, ռուս կրոնական փիլիսոփա 1869 - Նեվիլ Չեմբեռլեն, անգլ. պետ. գործիչ, քաղաքագետ 1864 - Թորոս Թորոմանյան, հայ նշանավոր ճարտարապետ 1879 - Վարազդատ Գալանճյան, գեղագիտական վիրաբուժության հայրը 1858 - Ռուդոլֆ Դիզել, գերմ. ինժեներ, գյուտարար 1842 - Ստեֆան Մալարմե, ֆրանս. բանաստեղծ, սիմվոլիզմի հայրերից Պատմության այս օրը 1980 - ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ին ժամանակակից տեխնոլոգիաներ վաճառելու արգելք է մտնում։ 1968 - «Newsweek» հանդեսը Ջիմի Հենդրիքսին հայտարարում է աշխարհի ամենաազդեցիկ կիթառահար։ 1949 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։ 1944 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով: 1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»: 1931 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմութան թանգարանը: 1931 - ԱՄՆ-ում Schick ընկերությունը թողարկում է առաջին էլեկտրաածելին։ 1871 - Ֆրանսիայում տեղի ունեցավ առաջին պրոլետարական հեղափոխությունը` Փարիզի Կոմունան: Շուրջ 72 օր` մարտի18-ից մինչև մայիսի 28-ը իշխանությունը անցել էր պրոլետարիատին: Փարիզյան Կոմունայի ղեկավարները սոցիալիստների և անարխիստների կոալիցիան էր, որն էլ դարձավ պատմության մեջ պրոլետարական դիկտատուրայի առաջին օրինակը: 1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարով: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
Մահեր
1980 - Էրիխ Ֆրոմ, գերմ. փիլիսոփա, հոգեվերլուծաբան (ծն. 1900)
|