Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 23-ին

23 մարտ 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Ծմակ, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 82-րդ օրը, 
12-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 283 օր

3-րդ արևային օր
Արևածագ՝ 5։31, արևամուտ՝ 17։52, 
Օրվա տևողությունը՝ 12 ժամ 21 րոպե
13-րդ լուսնային օր` 13։39-03։17, 
Լուսինը՝ Առյուծում է,
II քառորդ՝ 20-26 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ղազարոսի հարության հիշատակության օր
Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:

Տոներ, հիշարժան օրեր
  • Երկրի ժամը (Earth Hour)
  • Օդերևութաբանության համաշխարհային օրը
  • Հիշատակի օրը (Բոլիվիա)
  • Պակիստանի Հանրապետության օրը (1956)
  • Աֆրիկայի օրը (Զամբիա)


        Ծնունդներ 

        1929 - Ռաֆայել Չիմիշքյան, ծանրամարտիկ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր
        1923 - Մելինե Համամջյան, դերասանուհի
        1910 - Ակիրա Կուրոսավա, ճապոն. ռեժիսոր
        1904 - Լևոն Խոջա-Էյնաթյան, երգահան
        1900 - Էրիխ Ֆրոմ, գերմ. հոգեվերլուծաբան, նեոֆրոյդիզմի հիմնադիրներից մեկը։ 
        1887 - Արիստակես Վարդանյան, լեզվաբան, բանասեր
        1869 - Գալուստ Գյուլբենկյան, հայ մեծահարուստ, բարերար
        1886 - Ցոլակ Խանզադյան, գրականագետ, թարգմանիչ

        Պատմության այս օրը

        1966 - Ստեղծվեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝  Օհան Դուրյանի ղեկավարությամբ:
        1937 - Վերացվեց Անդրկովկասյան ֆեդերացիան:
        1923 - Վախճանվեց հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
        1920 - Շուշիի և մերձակա հայկական բնակավայրերի հրկիզումը մուսաֆաթականների կողմից։ Շուշիի հայ բնակչության եղեռնը։
        1919 - Բ. Մուսսոլինիի կողմից ֆաշիստական «Պայքարի միություն»կուսակցության հիմնումը:
        1841- Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացեց Եվրոպայի առաջին լուսանկարչատունը։
        1839 - Բոստոնյան Morning Post պարբերականում առաջինանգամ հայտնվեց OK արտահայտությունը, որպես «oll korrect»արտահայտության հումորային և կարճ տարբերակ: Մեկ այլ տվյալներով` այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է 1840թ. կրկին մարտի 23-ին The New Era-ում տպագրված հոդվածում:

        Մահեր

        1923 - Հովհաննես Թումանյան, գրող ու բանաստեղծ (ծն. 1869)
        2009 - Ղուկաս Չուբարյան, հայ քանդակագործ (ծն. 1923)

        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (23.03.2013)
        Դիտումներ: 990 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0