Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ |
Մարտի 27-ին
27 մարտ 2013 թվական, չորեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Վահագն, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ Տարվա 86-րդ օրը, 13-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 279 օր 7-րդ արևային օր Արևածագ՝ 5։22, արևամուտ՝ 17։59, Օրվա տևողությունը՝ 12 ժամ 36 րոպե 17-րդ լուսնային օր` 18։24-04։59, Լուսինը Կշեռքում է, Լիալուսին՝ 11։28 Հայ Առաքելական եկեղեցու տոներ
Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը: Միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: Տոներ, հիշարժան օրեր
1963 - Քվենտին Տարանտինո, ամեր կինոռեժիսոր 1942 - Վահագն Գրիգորյան, գրող, սցենարիստ 1863 - Հենրի Ռոյս, բրիտանացի ինժեներ, ձեռնարկատեր Պատմության այս օրը 1998 - Ինդիանա նահանգում (ԱՄՆ) անհայտ թռչող օբյեկտների խումբ են տեսել։
2006 - Ստանիսլավ Լեմ, լեհ ֆանտաստ գրող (ծն. 1921) 1968 - Յուրի Գագարին, առաջին տիեզարագնացը (ծն. 1938) | |
Դիտումներ: 1036 | | |