2 մարտ 2013 թվական, շաբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՀՐԱՆԴ, շաբաթը՝ Երևակի օր։
Տարվա 61-րդ օրը, 9-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 304 օր
17-ին արևային օր Արևածագ՝ 6։16, արևամուտ՝ 17։18, Օրվա տևողությունը՝ 11 ժամ 2 րոպե 21-րդ լուսնային օր` 23։11-07։57, Լուսնային փուլը՝ III քառորդ՝ 25 փետրվար - 3 մարտ, Լուսինը՝ Կարիճում Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր:
Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:
Միմյանց կապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը, ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը: Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:
Տոներ, հիշարժան օրեր
- Մարոկկոյի անկախության օրը
- Էվակուացիայի օրը (Լիբանան)
- Գյուղացիների օրը (Մյանմա, նախկին Բիրմա)
- Հաղթանակի օրը (Եթովպիա)
Պատմության այս օրը
1067 - Մինսկի հիմնադրումը: 1831 - Ալեքսանդր Պուշկինը նշանվեց Նատալիա Գոնչարովայի հետ։ 1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց: 1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը: 1917 - Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում: 1958 - Ավստրիական Զաալֆելդին քաղաքում տեղի ունեցավ բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին 25 մարզիկներ 7 երկրից: 1975 - Իրանը դառնում է միակուսակցական երկիր։ 1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան: 1983 - Անգլիայում Sony, Philips և Polygram ընկերությունները հասարակության դատին ներկայացրեցին առաջին կոմպակտ-դիսկը և կոմպակտ-դիսկի նվագարկիչը։ 1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) անդամ: Մահեր
2007 - Անրի Թրուայա, ֆրանսիահայ գրող (ծն. 1911) 2008 - Սոֆիկո Ճիաուրելի, վրաց դերասանուհի (ծն. 1937)
|