3 մարտ 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՐԱՄ, Կիրակին՝ Արեգակի օր։
Տարվա 62-րդ օրը, 9-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 303 օր
18-ին արևային օր Արևածագ՝ 6։14, արևամուտ՝ 17։20, Օրվա տևողությունը՝ 11 ժամ 6 րոպե 22-րդ լուսնային օր` 00։00-08։34, Լուսնային փուլը՝ III քառորդ՝ 25 փետրվար - 3 մարտ, Լուսինը՝ Աղեղնավորում է՝ 23։09 Հայ Առաքելական եկեղեցու տոներ Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:
Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:
Տոներ, հիշարժան օրեր
- Գրողի միջազգային օրը
- Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը
- Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրը
- Մայրության օրը Վրաստանում
- Տատիկների ազգային օրը Ֆրանսիայում
- Հինա մացուրի՝ աղջիկների օրը կամ տիկնիկների տոնը Ճապոնիայում
- Բուլղարիայի անկախության օրը Օսմանյան կայսրությունից
- Զոհերի օրը Մալավիում
1953 - Արամ Ասատրյան, ռաբիսի երգիչ 1949 - Արթուր Մեսչյան, հայ ճարտարապետ, երաժիշտ, «Առաքյալներ» խմբի հիմնադիրներից 1923 - Թամարա Լիսիցիան, ռեժիսոր, սցենարիստ 1907 - Վլադիմիր Վեքսլեր, սինքրոֆազատրոնի ստեղծողը 1898 - Էմիլ Արթին, հայազգի մաթեմատիկոս 1847 - Ալեքսանդր Բելլ, ամերիկացի գյուտարար 1842 - ԱլեքսանդրՄանթաշյան, հայ նշանավոր գործարար և բարեգործ Պատմության այս օրը
1639 - Բոստոնում հիմնադրված քոլեջն ի պատիվ հովանավոր Ջոն Հարվարդի ստացավ Հարվարդ անվանումը։ 1837 - ԱՄՆ-ը ճանաչեց Տեխասի հանրապետությունը։ 1845 - Ֆլորիդան դարձավ ԱՄՆ 27-րդ նահանգը։ 1861 - Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը: 1873 - ԱՄՆ կոնգրեսն ընդունում է փոստով անպարկեշտ գրականություն ուղարկելն արգելող օրենքը։ 1875 - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին հոկեյի խաղը: 1905 - Սկսվեցին հայ-թաթարական կռիվները: 1918 - Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։ 1919 - Վանկուվերից (Կանադա) Սիեթլ (ԱՄՆ) ուղարկվեց աշխարհում առաջին ավիափոստը։ 1921 - Կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգն իր կոլեգաների հետ հայտնաբերեց ինսուլինի հորմոնը, որի համար 1923թ, Նոբելյան մրցանակի արժանացավ։ 1923 - Լույս տեսավ «Թայմը»`նորությունների աշխարհում առաջին շաբաթաթերթը: 1930 - Բացվեց Համազգային ճեմարանը: 1933 - Պոտսդամում Հիտլերը հայտարարեց Երրոդ ռեյխի կազմավորման մասին։ 1934 - Գանգստեր Ջոն Դիլինգսթերը կողոպտեց ոսկու խանութը փայտե ատրճանակի սպառնալիքով։ 1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»վեպի առաջին հատորը: 1944 - Փարիզում առաջին անգամ ելույթ ունեցավ Իվ Մոնտանը։ 1955 - Էլվիս Փրեսլին առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ 1938 - Սաուդյան Արաբիայում փորվեց առաջին նավթահորը: 1991 - Լատվիայի բնակչության 74 %-ը կաղմ արտահայտվեց ԽՍՀՄ-ից անկախանալու օգտին, Էստոնիայում՝ բնակչության 83 %-ը։ 1994 - «Նիրվանա» խմբի առաջնորդ Կուրտ Կոբեյնը «Վալիում» պրեպարատը շամպայնով ընդունելուց կոմայի մեջ ընկավ 1998 - «Մայկրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը հարցաքննվեց ԱՄՆ կոնգրեսում՝ համակարգչային շուկան մոնոպոլիզացնելու մեղադրանքով։ 1999 - Մոնիկա Լևինսկին հրապարակային նորողություն խնդրեց ամերիկացիներից՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի գործում իր ունեցած դերի համար։
Մահեր
1991 - Ուիլյամ Պեննի, անգլ, ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծման բրիտանական ծրագրի ղեկավարը (ծն, 1909)
|