9 մարտ 2013 թվական, շաբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ ՁՈՊԱԲԵՐ, շաբաթը՝ Երևակի օր։
Տարվա 68-րդ օրը, 10-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 297 օր
24-ին արևային օր Արևածագ՝ 6։01, արևամուտ՝ 17։30, Օրվա տևողությունը՝ 11 ժամ 28 րոպե 27-րդ լուսնային օր` 04։24-14։58, Լուսինը՝ Ջրհոսում է, IV փուլ՝ 4-10 մարտ Հայ Առաքելական եկեղեցու տոներ
- Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր
4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:
- Համագործակցության օրը Ազգերի Համագործակցության երկրներում (54 երկիր)
- DJ-ների միջազգային օրը
- Բարոն Բլիսի օրը՝ Բելիզի պետական տոնը
- Ամերիգո Վեսպուչիի օրը (ԱՄՆ)
- Ուսուցչի օրը Լիբանանում
1990 - Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ: 1968 - Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ 1966 - Դուշման` Վարդան Ստեփանյան, Արցախյան պատերազմի հերոս 1964 - Լևոն Զուրաբյան, ՀԱԿ կենտրոնական գործիչներից, ԱԺ պատգամավոր 1964 - Ժյուետ Բինոշ, ֆրանս դերասանուհի 1957 - Արամ Մանուկյան, ՀԱԿ կենտրոնական գործիչներից, ԱԺ պատգամավոր 1956 - Ալեքսանդր Օգանով, լեռնային ինժեներ 1955 - Օռնելա Մուտի, իտալ. դերասանուհի 1950 - Սաշիկ Բակինսկի (Ալեքսանդր Օգանով), քրեական հեղինակություն, օրենքով գող 1943 - Ռոբերտ Ֆիշեր, ամեր. շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն 1934 - Յուրի Գագարին, առաջին տիեզերագնացը 1922 - Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, հրապարակախոս, հայոց լեզվի մեծ պաշտպան 1920 - Ժանսեմ (Հովհաննես Սեմերճյան), նկարիչ 1915 - Ջեյմս Ջոնսոն, 2-րդ համաշխարհային պատերազմի ամենաարդյունավետ աս օդաչուն 1911 - Էդմոն Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ 1814 - Տարաս Շևչենկո, ուկրաինացի բանաստեղծ, ժողովրդագետ Պատմության այս օրը
1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան: 1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը: 1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին: 1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե(Օզակոմ): 1921 - Կնքվեց ֆրանս-թուրքական քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: 1953 - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում: 1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը: 1961 - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով: 1966 - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիս-ատլանտյան դաշինքից դուրս գալու մասին: 1983 - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը: Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով՝ Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ»ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի: 1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը: Մահեր
1999 - Տիգրան Հայրապետյան, միջազգայնագետ, հրապարակախոս (ծն. 1964) 1994 - Չարլզ Բուկովսկի, ամեր. գրող, բանաստեղծ (ծն. 1920) 1982 - Լեոնիդ Ուտյոսով, սովետական էստրադային արտիստ (ծն. 1895) 1896 - Լեոպոլդ Ռիտեր ֆոն Զախեր-Մազոխ, ավստրիացի գրող (ծն. 1836)
|