12 մայիս 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), օրը՝ Անի, կիրակին՝ Արեգակի օր։
Տարվա 132-րդ օրը, 19-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 233 օր
23-րդ Արևային օր, արևածագ՝ 3։53, արևամուտ՝ 19։09, օրվա տևողությունը՝ 15 ժամ 16 րոպե։
4-րդ լուսնային օր` 05։27-21։24, Լուսինը՝ Երկվորյակներում է, IV քառորդ՝ 11-17 մայիս։ Հայ Առաքելական եկեղեցու տոներ Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ: Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ո±վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, - կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9): Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը եւ մահվանից հետո երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգեւում:
Տոներ, հիշատակման օրեր
- Բուժքույրերի համաշխարհային օրը (ԱՀԿ)
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության որոշմամբ մայիսի 12-ը հռչակվել է բուժքույրերի համաշխարհային օր՝ ի պատիվ անգլիացի բուժքույր Ֆլորենա Նայթինգելի (նշվում է հենց նրա ծննդյան օրը): Ղրիմի պատերազմի ժամանակ Նայթինգելը Թուրքիայում կազմակերպել է վիրավոր զինվորների բուժումը։ Նա նաև համարվում է Անգլիայում գթության քույրերի առաջին դասընթացների հիմնադիրը: Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բուժքույրերին շնորհում է Ֆլորենա Նայթին- գելի անվան 50 շքանշան:
1988 - Վիերա Դա Սիլվա Մարսելո, բրազիլացի ֆուտբոլիստ 1983 - Ալինա Կաբաևա, ռուս մարմնամարզուհի 1978 - Հուսեյն Ռեզա-Զադենի, իրանցի ծանրամարտիկ 1970 - Սամանտա Մետիս, ամեր. դերասանուհի 1978 - Ջեյսոն Բիգզ, դերասան 1962 - Էմիլիո Էսթևեզ, ամեր. դերասան, ռեժիսոր 1958 - Խոսե Մարտինես, 1980-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող 1941 - Ռուդոլֆ Վաթինյան, կինոօպերատոր 1937 - Անատոլի Մոկացյան, ռեժիսոր, սցենարիստ 1921 - Էդուարդ Միրզոյան, երգահան 1907 - Քեթրին Հեփբորն, ամերիկացի դերասանուհի 1901 - Վերներ Հայզենբերգ, գերմ. ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից 1842 - Ժյուլ Մասնե, ֆրանս. երգահան 1823 - Ջոն Ռասել Հայնդ, անգլիացի աստղագետ Պատմության այս օրը 1994 - Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճա- կատում զինադադարի համաձայնագիր: 1963 - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս օծվեց Խորեն Ա-ն: 1956 - Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան)։ 1926 - «Նորվեգիա» դիրիժաբլը թռիչք կատարեց Երկիր մոլորակի Հյուսիսային բեւեռի վրայով: Թռիչքի նախաձեռնությունը Ամունդսենինն էր, իսկ առաջին օդաչուն` Ումբերտո Նոբիլը: Այս հսկայական դիրիժաբլը կառուցվել էր 1923-1926թ.թ. Իտալիայում: Հյուսիսային բևեռ հասնելով արշավի մասնակիցներն այնտեղ են թողել Իտալիայի և Ամերիկայի դրոշները: 1876 - Թուրքական բանակը դաժանորեն ճնշում է բուլղարացիների ապստամբությունը. միայն Պլովդիվում սպանվում է մոտ 15.000 խաղաղ բնակիչ։ 1871 - Օ. Բիսմարկը ընտրվում է Գերմանական կայսրության ռեյխսկանցլերի պաշտոնում: 1851 - Զեյթունի իշխանները Էջմիածնի Կաթողիկոսին գրում են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ 4-րդի հրովարտակը: 1847 - Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագ բերդում: 1815 - Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը: Մահեր
2008 - Իրենա Սենդլեր, լեհական դիմադրության շարժման ակտիվիստ (1910) 1700 - Ջոն Դրայդեն, անգլ. բանաստեղծ, դրամարուրգ, քննադատ (1631)
|