Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս |
Մայիսի 13-ին
13 մայիս 2013 թվական, երկուշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), օրը՝ Պարխար, երկուշաբթին՝ Լուսնի օր։ Տարվա 133-րդ օրը, 20-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 232 օր 24-րդ Արևային օր, արևածագ՝ 3։51, արևամուտ՝ 19։11, օրվա տևողությունը՝ 15 ժամ 19 րոպե։ 5-րդ լուսնային օր` 06։17-22։07, Լուսինը՝ Խեցգետնում է՝ 11։55, IV քառորդ՝ 11-17 մայիս։
1986 - Ռոբերտ Թոմաս Փեթինսոն, անգլ. դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր 1964 - Ռոնի Դին Քոլմեն, ամեր. պրոֆեսիոնալ բոդիբիլդեր 1964 - Մաշա Ռասպուտինա, ռուս փոփ երգչուհի 1961 - Դենիս Քիթ Ռոդման, ամեր. բասկետբոլիստ, բասկետբոլի փառքի սրահի անդամ 1950 - Սթիվի Ուանդեր, ամեր. երգիչ 1930 - Լիդա Թադևոսյան, երկրաբան 1919 - Ալբեր Աբրահամյան, մարմնամարզիկ 1884 - Յոզեֆ Նադլեր, գերմանացի գրականագետ, բանագետ 1850 - Մոդեստ Չայկովսկի, ռուս դրամատուրգ, Պյոտր Չայկովսկու եղբայրը 1840 - Ալֆոնս Դոդե, ֆրանս. գրող 1637 - Երեմիա Քյոմուրճյան, հասարակական-քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ Պատմության այս օրը 2003 - Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ 20 դոլարանոց նոր թղթադրամի շնորհանդեսը։ 1991 - Եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» (ռուս.՝ Россия 1) Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը՝ երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը, համարվում է «Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքը»: 1981 - Թուրք ահաբեկիչ Մահմեդ Ալի Աղջան Հռոմի Ս. Պողոս հրապարակում մահափորձ է կատարում Հովհաննես Պողոս II Պապի վրա: 1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավտոարշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։ 1930 - Սպանվեց վերջին, վայրի պարկավոր գայլը։ 1916 - Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը: 1913 - Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ: 1907 - Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը։ 1888 - Բրազիլիայում ընդունվեց օրենք, որով դադարեցվում էր ստրկատիրությունը երկրում: Հոր բացակայությունից օգտվելով, թագավորի դուստրը ստորագրել է ստրկատիրության վերացման մասին օրենքը: Իսկ երկու օր անց ընդունվեց դեկրետ բոլոր ստրուկների ազատման վերաբերյալ:Նշենք, որ Բրազիլիայում ստրկատիրությունը համարվում էր տնտեսական հարաբերությունների հիմքը, քանի որ ստրուկներին հիմնականում օգտագործում էին հսկայական պլանտացիաներում աշխատելու համար: Բրազիլիայում ստրկատիրական կարգերը հիմնվել են 16-րդ դարում, երբ Պորտուգալիայի կողմից գաղութացվեց Հարավային Ամերիկան:Արքայադուստր Իզաբելլայի այս մարդասիրական որոշմամբ 1888թ. Բրազիլիան դարձավ վերջին երկիրը, որը պաշտոնապես արգելեց ստրկությունը:
| |
Դիտումներ: 977 | | |