Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս |
Մայիսի 14-ին
14 մայիս 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), օրը՝ Վանատուր, երեքշաբթին՝ Հրատի օր։ Տարվա 134-րդ օրը, 20-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 231 օր 24-րդ Արևային օր, արևածագ՝ 3։51, արևամուտ՝ 19։11, օրվա տևողությունը՝ 15 ժամ 19 րոպե։ 5-րդ լուսնային օր` 06։17-22։07, Լուսինը՝ Խեցգետնում է՝ 11։55, IV քառորդ՝ 11-17 մայիս։
1994 - Մարկոս Աոաս Կորրոա, բրազիլացի ֆուտբոլիստ 1984 - Մարկ Ցուկերբերգ, ամեր. ծրագրավորող, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիրներից 1969 - Քեյթ Բլանշեթ, ավստրալիացի հայտնի դերասանուհի 1961 - Թիմ Ռոթ, անգլիացի դերասան 1955 - Գարեգին Թոսունյան, բանկիր, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ 1951 - Ռոբերտ Զեմեկիս, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, Օսկարի դափնեկիր 1944 - Ջորջ Լուկաս, ամեր. ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող 1923 - Սուրեն Շահբազյան, հայ օպերատոր, ռեժիսոր 1907 - Միքայել Թավրիզյան, երգահան, դիրիժոր 1901 - Սամվել Մկրտչյան, դերասան, հայկական կինոյի սկզբնավորողներից 1836 - Վիլհելմ Ստեյնից, շախմատի աշխարհի I-ին չեմպիոնը 1814 - Կարապետ Շահնազարյան 1812 - Ստեփանոս Նազարյան, հրապարակախոս եւ լուսավորիչ Պատմության այս օրը 2009 - Հայտնի բրիտանական Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում։ 2007 - Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ «Շրեկ 3» անիմացիոն կինոնկարի պրեմիերան։ 1972 - Լիտվացի պատանի Ռոման Կալանտան Կաունասում ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ իր երկրի բռնազավթման։ 1972 - Նաուչնիում Տամարա Սմիրնովան աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերեց աստերոիդ, որը կոչվեց Համբարձումյան (Ambartsumian): 1962 - Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը։ 1948 - Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։ 1939 - 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ, դառնալով ամենաերիատասարդ մայրը բժշկության պատմության մեջ։ 1924 - Անգլիայի Լորդերի պալատը սկսեց քննարկել վարորդական իրավունքի համար երկրում քննություններ մտցնելու մասին առաջարկը։ 1911 - Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: 1900 - Փարիզում կայացած երկրորդ Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին նաև կանայք: Օլիմպիական խաղերի առաջին կին չեմպիոնը դարձավ անգլիացի թենիսիս- տուհի Շարլոտա Կուպերը, որը նաև Ուիմբլդոնի հնգակի չեմպիոն է: Շարլոտա Կուպերն Օլիմպիական խաղերում մրցում էր և միայնակ, եւ զույգերով մրցաշարում: Երկու մրցաշարում էլ նա արժանացավ ոսկե մեդալի` դառնալով Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն: 1870 - Ալեքսանդր 2-րդի մանիֆեստը Հայաստանում եւ Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին: 1853 - ԱՄՆ-ում պատենտավորվեց խտացրած կաթը։ 1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին: 1643 - Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
| |
Դիտումներ: 1197 | | |