Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս |
Մայիսի 17-ին
17 մայիս 2013 թվական, ուրբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս- 6 հունիս, օրը՝ Ասակ, ուրբաթը՝ Արուսյակի օր։ Տարվա 137-րդ օրը, 20-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 228 օր 28-րդ Արևային օր, արևածագ՝ 3։46, արևամուտ՝ 19։16, օրվա տևողությունը՝ 15 ժամ 30 րոպե։ 9-րդ լուսնային օր` 10։14-23։455, Լուսինը՝ Առյուծում է, IV քառորդ՝ 11-17 մայիս։ Հայաստանի հակաօդային պաշտպանության օրը
1987 - Ալեանդրո Ռոզի, իտալացի ֆուտբոլիստ, «Ռոմա» ակումբի պաշտպան 1979 - Արմեն Օհանյան (արձակագիր), հայ արձակագիր, հրապարակախոս 1957 - Փիթեր Հյոգ, ժամանակակից դանիացի գրող 1946 - Գալինա Ստարովոյտովա, ռուս քաղաքական գործիչ, իրավապաշտպան 1936 - Դենիս Հոփեր, ամեր. դերասան 1904 - Ժան Գաբեն, ֆրանս. կինոդերասան 1900 - Ռուհոլա Մուսավի Հոմեյնի, իսլամ. հեղափոխության հոգևոր առաջնորդը 1899 - Անիտա Կոնտի, ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը 1873 - Անրի Բարբյուս, ֆրանսիացի գրող, լրագրող և հասարակական գործիչ Պատմության այս օրը 2004 - Մասաչուսեթս նահանգում թույլատրվում են միասեռական ամուսնությունները։ 1990 - Գիշերը Ստերլիտամակ քաղաքից 20 կմ հեռավորության վրա ասուպ էր ընկել։ 1978 - Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ։ 1916 - Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։ 1890 - Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի պրեմիերան։ 1877 - Ռուսական զորքերը Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավում են Արդահանը։ 1858 - Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս։ 1851 - Գրիգոր Օտյանը Սկյութարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն: 1846 - Բելգիացի Ադոլֆ Սաքսը ստեղծում է սաքսաֆոնը։ 1827 - Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ: 1718 - Անգլիացի իրավաբան Ջեյմս Փաքլը պատենտավորում է աշխարհի առաջին գնդացիրը։ 1642 - հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը։
| |
Դիտումներ: 757 | | |