Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 19-ին
19 մայիս 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս- 6 հունիս, 
օրը՝ Անահիտ, կիրակին՝ Արեգակի օր։  

Տարվա 139-րդ օրը, 
20-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 226 օր

30-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։43, արևամուտ՝ 19։19, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 36 րոպե։ 

11-րդ լուսնային օր` 12։27-00։35, 
Լուսինը՝ Կույսում է, 
I քառորդ՝ 18-24 մայիս։

Հայ առաքելական եկեղեցու տոներ
  • Հոգեգալուստ (Պենտեկոստե)
Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո եւ հավասար Հորը եւ Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սբ. Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սբ. Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երեւացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաեւ Միջագետքը, Հրեաստանը եւ Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը:
Հետեւաբար` այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: Հայ Առաքելական Եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» (Սբ. Հոգին աղավնու տեսքով իջել է Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ) եւ «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգությունում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացու այս առթիվ գրված աղոթքը:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:
Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որեւէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տեւում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Ռուսական վառարանի օրը (Ռուսաստան)
  • Պիոներիայի օրը (ԽՍՀՄ)
Ծնունդներ 

1979 - Դիեգո Ֆորլան, ուրուգվայցի ֆուտբոլիստ
1977 - Նատալիա Օրեյրո, ուրուգվայցի երգչուհի լատինո-փոփ ոճում
1976 - Քեվին Գառնեթ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1974 - Էմմա Շապլին, ֆրանսիացի երգչուհի
1971 - Արմեն Գրիգորյան, հայ դուդուկահար
1971 - Լեռա Կուդրյավցևա, ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի
1953 - Շավարշ Կարապետյան, լողորդ, աշխարի 17-ակի չեմպիոն
1949 - Միքելե Պլաչիդո, իտալ. դերասան
1946 - Անդրե դը Ջայնթ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան
1938 - Իգոր Տեր-Հովհաննիսյան, թեթևատլետ
1930 - Վեռնոն Ահմաջյան, հայազգի հայտնի քարաքոսաբան
1928 - Սերգեյ Մերգելյան, մաթեմատիկոս, ՀԳԱ ակադեմիկոս
1927 - Գարիկ Բանդուրյան, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ


1922 - Օհան Դուրյան, հայ մեծանուն դիրիժոր

1927 - Յուսուֆ Իդրիս, եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ
1913 - Մկրտիչ Կորյուն, հայ բանաստեղծ, առակագիր
1892 - Համո Բեկնազարյան, կինոդերասան և կինոռեժիսոր
1782 - Իվան Պասկևիչ, ծնունդով ուկրաինացի ռազմական առաջնորդ
1762 - Յոհան Ֆիխտե, գերմ. փիլիսոփա

Պատմության այս օրը

1997 - ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվում Հենրիկ Խաչա­տր­յանը։
1991 - Քուվեյթում ցմահ բանտարկության են դատա­պարտում մար­դու, որը Սադամ Հուսեյնի նկարով մայկա էր հագել։
1974 - Ֆրան­սի­ա­յի նա­խա­գահ է ընտր­վում Վա­լե­րի Ժիս­կար դը Էս­տե­նը:
1971 - Բացվեց Երևանի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ, որը կառուցվել է նավթային 
մագնատ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ 
1915 - Վա­նի մե­կամս­յա ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հաղ­թա­կան ավար­տը:
1911 - Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
1817 - Պե­տա­կան գոր­ծիչ Կռ­ճիկ­յա­նի ջան­քե­րի շնոր­հիվ Ռաշ­իդ և Ալի փաշ­ա­նե­րը ստա­ցան կայ­սե­րա­կան հրո­վար­տակ, որով հաս­տատ­վեց եր­կու պատ­րի­ար­քա­րա­նի ժո­ղով­նե­րը՝ Հո­գևոր ժո­ղո­վը 14 ան­դա­մով և Գե­րա­գույն ժո­ղո­վը 20 ան­դա­մով: Սա Ազ­գա­յին Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­քայլն էր:
1802 - Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1780 - Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
1712 Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
1649 - Ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
  325 - Նի­կի­ա քա­ղա­քում հրա­վիր­վեց առա­ջին տի­ե­զե­րա­կան ժո­ղո­վը, որ­տեղ ըն­դուն­վեց «Նի­կի­ա­կան հան­գա­նա­կը»:

Մահեր

1994 - Ժակլին Քենեդի, ԱՄՆ-ի 37-րդ Առաջին տիկին (1929)
1940 - Սեմա (Գեղամ Աթմաճյան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր
1895 - Խոսե Մարտի, կուբացի քաղ. գործիչ, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ (1853)
1536 - Աննա Բոլեյն, Անգլիայի արքա Հենրի VIII-ի երկրորդ կինը և Եղիսաբեթ I-ի մայրը (1507)
1226 - Կելեստին V, Հռոմի պապ (1215)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (19.05.2013)
Դիտումներ: 2228 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0