26 մայիս 2013 թվական, կիրակի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, օրը՝ Նպատ, կիրակին՝ Արեգակի օր։
Տարվա 146-րդ օրը, 21-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 219 օր
7-րդ Արևային օր, արևածագ՝ 3։35, արևամուտ՝ 19։28, օրվա տևողությունը՝ 15 ժամ 52 րոպե։
18-րդ լուսնային օր` 20։53-04։44, Լուսինը՝ Աղեղնավորում է, III քառորդ՝ 26-30 մայիս։
Անդրկովկասի անկախացումից հետո, 1918 թ. մայիսի 15-ին թուրքերը հրետանային գնդակոծումով հանկարծակի հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա: Անդրկովկասյան կառավարությունը կարգադրեց քաղաքի պաշտպաններին այն զիջել թուրքերին: Քաղաքի գրավումից հետո, թուրքական զորքերը, ներխուժելով Արարատյան դաշտավայր, մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զորքերի վերաբաժանում: Գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ գործող Սարդարապատի զորամասը 1918 թ. մայիսի 22-ին հարձակման անցավ Քյորփալու (Արշալույս) և Ղուրդու-ղուլի (Արմավիր) գյուղերից և նույն օրը հետ վերցրին Սարդարապատը: Սարդարապատը դարձավ հայ ժողովրդի անկախության համար մինչև վերջ համախմբված պայքարելու պատրաստակամության և աննկուն կամքի վկան: Այս և մի շարք այլ մայիսյան հաղթանակները վիժեցրին երիտթուրքերի հայերին ի սպառ ոչնչացնելու բոլոր ծրագրերը:
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Եղիա մարգարեի հիշատակության օր
Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին:
Կատարվում է Եղիայի մարգարեությունը և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով աստծուն, հորդառատ անձրեւ բերում: Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշարագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն: Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող միայն կիրակի օրը:
- Անկախության վերականգման օրը (Վրաստան)
- Մայրերի օրը (Շվեդիա, Լեհաստան)
- Քիմիկոսի օրը (Ռուսատան)
1957 - Ալաա ալ-Ասուանի, եգիպտացի գրող, «Քիֆայա» քաղաքական շարժման հիմնադիրներից 1951 - Սալի Ռայդ, ԱՄՆ առաջին կին աստղագնացը 1928 - Ջեք Գևորգյան՝ Դոկտոր Մահ, ամերիկահայ բժիշկ 1929 - Ռուբեն Վարդանյան, ըմբիշ, անվանի մարզական գործիչ 1927 - Ֆրունզե Դովլաթյան, հայ ռեժիսոր 1923 - Սերգեյ Դավիդյան, երգիչ 1907 - Ջոն Ուեյն, ամերիկացի դերասան
Պատմության այս օրը 1946 - Գետառի սելավը մեծ վնաս պատճառեց Երևանին, ջրի ծախսը մեծացել էր մոտ 100 անգամ: 1918 - Ցրվում է Անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ (մինչև մայիսի 28-ը): 1907 - Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը: 1896 - Տեղի ունեցավ Ռուսաստանի վերջին թագավորի՝ Նիկոլայ II-ի թագադրությունը: 1805 - Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանը հանդիսավորությամբ հավատարմության երդում տվեց Ռուսաստանին: 1521 - Սկսվեց Մարթին Լյութեր Քինգի և նրա ուսմունքի պաշտոնական հետապնդումը: 451 - Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը: Մահեր
1907 - Գևորգ Չաուշ, հայ ազատագրական շարժման գործիչ (1870 կամ 71) 1886 - Առաքել Ալթուն Դյուրի, «Արեւելյան թատրոնի» հիմնադիրը
|