27 մայիս 2013 թվական, երկուշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, օրը՝ Վահագն, երկուշաբթին՝ Լուսնի օր։
Տարվա 147-րդ օրը, 21-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 218 օր
8-րդ Արևային օր, արևածագ՝ 3։34, արևամուտ՝ 19։29, օրվա տևողությունը՝ 15 ժամ 54 րոպե։
19-րդ լուսնային օր` 21։45-05։51, Լուսինը՝ Այծեղջյուրում է, III քառորդ՝ 26-30 մայիս։
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում: Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
- Սանկտ Պետերբուգի ծննդյան օրը
- Գրադարանների համառուսաստանյան օրը
- Երեխաների օրը (Նիգերիա)
1972 - Սոս Սոսի Պետրոսյան, կրկեսային արտիստ, Գինեսի մրցանակակիր 1937 - Անդրեյ Բիտով, ռուս արձակագիր 1948 - Ալեքսանդր Վոլկով, ռուս տիեզերագնաց 1946 - Նիլս Պեդերսեն, կոնտրաբանդիստ 1937 - Էդուարդ Վարդանյան, հայ օպերատոր 1927 - Ֆրունզե Դովլաթյան, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան 1922 - Քրիստոֆեր Ֆրանկլին Լի, անգլ. դերասան 1921 - Յեթի Փերլ, հոլանդացի երգչուհի, մասնակցել է առաջին Եվրատեսիլ երգի մրցույթին 1898 - Ռուզաննա Վարդանյան, հայ դերասանուհի 1882 - Կամո (Սիմոն Տեր-Պետրոսյան), հայ հեղափոխական գործիչ
1799 - Ֆրոմենտալ Հալևի, ֆրանսիացի երգահան 1661 - Նաղաշ Հովնաթան, միջնադարի բանաստեղծ հայ բանաստեղծ, աշուղ
Պատմության այս օրը 1993 - Ռուսաստանում հանվեց հոմոսեքսուալիստների նկատմամբ քրեական հետապնդումը։ 1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև: 1963 - Թուրքիայում ռազմական հեղաշրջում է կատարվում։ 1962 - Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը: 1950 - Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը: 1930 - Ռիչարդ Դրյուն պատենտավորեց թափանցիկ ցելոֆանե կպչուն ժապավենը՝ սկոտչը։ 1927 - Մեծ Բրիտանիան խզեց դիվանագիտական բոլոր հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ: 1832 - Եգիպտական բանակը` Բnահիմ փաշայի գլխավորությամբ, ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը: 1679 - Անգլիայում ընդունվեց Habeas Corpus Act-ը՝ ակտ անձի իրավունքների երաշխիքի մասին։ 1647 - Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվում առաջին վհուկը՝ Աչա Յանգը։
Մահեր
1998 - Ղազարոս Սարյան, կոմպոզիտոր և մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին (1920) 1937 - Ատրպետ (Սարգիս Մուբայաջյան), հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (1860) 1564 - Ժան Կալվին, ֆրանս. աստվածաբան, կալվինիզմի հիմնադիրը (1509) 1425 - Գրիգոր Խլաթեցի, մատենագիր, հասարակական գործիչ, րաբունապետ (1349)
|