28 մայիս 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, օրը՝ Սիս, երեքշաբթին՝ Հրատի օր։
Տարվա 148-րդ օրը, 22-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 217 օր
9-րդ Արևային օր, արևածագ՝ 3։33, արևամուտ՝ 19։30, օրվա տևողությունը՝ 15 ժամ 56 րոպե։
20-րդ լուսնային օր` 22։37-07։05, Լուսինը՝ Այծեղջյուրում է, III քառորդ՝ 26-30 մայիս։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸոչ աշխատանքային օր
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը տեղի ունեցավ 1918 թ. մայիսի 28-ին: Իշխանության հռչակումից հետո ստեղծվեցին հանրապետության ղեկավար մարմինները: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը կոչվեց Հայաստանի խորհուրդ, որում ղեկավար դերը պատկանում էր Դաշնակցությանը: Գործադիր բարձրագույն իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր Մինիստրների խորհուրդ: Վարչապետի պաշտոնը վստահվեց Հովհաննես Քաջազնունուն: Հայաստանում իշխանու- թյունն իրականացնում էր Երևանի Ազգային խորհուրդը, որի աշխատանքները գլխավորում էր Արամ Մանուկյանը: Հայաստանի խորհուրդը և կառավարությունը Թիֆլիսից Երևան ժամանեց 1918 թ. հուլիսին, իսկ օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը:
ՀՀ Գերագույն օրենսդիր մարմին հռչակվեց նորընտիր պառլամենտը, որի նախագահը դարձավ Ավետիս Ահարոնյանը, իսկ իրական իշխանությունը դաշնակցականներից և ռամկավարներից կազմված կառավարության ձեռքում էր, որի նախագահն էր Ա. Խատիսյանը, այնուհետև՝ Ս. Վրացյանը:
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր
Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
- Սահմանապահի օրը (Ռուսաստան, Բելոռուս, Ուկրանինա, Ղրղզստան)
- Գարնանային բանկային տոն (Անգլիա)
1968 - Կայլի Մինոուգ, ամեր. փոփ աստղ 1962 - Անդրեյ Պանին, ռուս դերասան 1959 - Շարլ Բերբերյան, հայկական ծագումով իրաքյան մուլտիպլիկատոր 1943 - Ելենա Սուլիոտիս, հույն: օպերային երգչուհի (սոպրանո) 1938 - Արմեն Մեդվեդև, կինոգետ 1934 - Լիա Էլիավա, վրաց. կինոաստղ 1925 - Դիտրիխ Ֆիշեր–Դիսկաու, գերմ. օպերային և կամերային երաժշտության երգիչ (բարիտոն) 1908 - Յան Լանքասթեր Ֆլեմինգ, անգլիացի գրող 1903 - Էզրաս Հասրաթյան, ֆիզիոլոգ 1878 - Նիկողայոս Մադաթյանց, հայ ճարտարապետ 1779 - Թոմաս Մուր, անգլ. պոետ
Պատմության այս օրը 2000 - Զորավար Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը Բոստոն քաղաքից տեղափոխվեց Հայաստան, այն ամփոփվեց Ապարանի հուշահամալիրում: 1963 - Գործարկվում է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: 1928 - Կահիրեում հիմնվեց հայ կրթական և հրատարակչական Համազգային ընկերությունը: 1918 - Հայկական ուժերի կողմից թուրքական բանակի պարտությունից հետո Հայաստանը հայտարարվեց անկախ (Առաջին հանրապետության օր): 1907 - Հայդուկների խումբը Գևորգ Չաուշի գլխավորությամբ Սուլուխ գյուղում (Բիթլիսի վիլայեթ) ընկավ թուրքերի շրջապատման մեջ։ Մարտի ժամանակ Չավուշը ծանր վիրավորվեց։ Գիշերը հայդուկներին հաջողվեց ճեղքել շրջապատումը և տանել Չավուշին, սակայն հաջորդ օրը նա մահացավ ծանր վերքերից։ 1877 - Ռուսական զորքերը մտան Ալաշկերտ։ 1830 - ԱՄՆ-ում օրենք ընդունվեց հնդկացիների վերաբնակեցման մասին: 1453 - Թուրքերը գրավեցին Կոնստանդնուպոլիսը: Անկում է ապրում Բյուզանդական կայսրությունը:
Մահեր
1989 - Խաչիկ Հրաչյան (Մեսրոպյան), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (1912) 1967 - Սոս Վանի, արձակագիր և հրապարակախոս (1895) 1905 - Կարապետ Եզյան (Էզով), հայագետ (1835) 1878 - Ղուկաս Պալթազարյանը, Իզմիրի «Արշալույս Արարատյան» պարբերականի խմբագիր
|