Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս |
Մայիսի 2-ին
2 մայիս 2013 թվական, հինգշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Հրանդ, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։ Տարվա 122-րդ օրը, 18-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 243 օր 12-րդ Արևային օր, արևածագ՝ 4։11, արևամուտ՝ 18։53, օրվա տևողությունը՝ 14 ժամ 42 րոպե։ 21-րդ լուսնային օր` 23։51-09։23, Լուսինը՝ Ջրհոսում է՝ 16։18, III քառորդ՝ 26 ապրիլ - 1 մայիս։
1975 - Դեվիդ Բեքհեմ, անգլ. ֆուտբոլիստ 1972 - Դուեյն Ջոնսոն (Ժայռ՝ անգլ.` The Rock), ամեր. դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ 1961 - Մանվել Ղազարյան, հայ ձեռնարկատեր 1953 - Վալերի Գերգիև, ռուս դիրիժոր 1951 - Սեյրան Վանեցյան, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի կազմակերպիչներից 1947 - Ֆիլիպ Հերևեգե, բելգիացի դիրիժոր, աուտենտիկ կատարողական ոճի ներկայացուցիչ 1924 - Մկրտիչ Սարգսյան, արձակագիր 1905 - Կամսար Ավետիսյան, հայ աշխարհագրագետ, մանկավարժ, գրող 1886 - Գոթֆրիդ Բեն, գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր 1862 - Գրիգոր Գաբրիելյան, հայ նկարիչ 1864 - Ջակոմո Մեյերբեր, գերմանացի և ֆրանսիացի երգահան 1860 - Թեոդոր Հերցլ, ժամանակակից քաղաքական սիոնականության հիմնադիր 1859 - Ջերոմ Կլապկա Ջերոմ, անգլիացի գրող-զավեշտաբան 1772 - Նովալիս, գերմանացի բանաստեղծ է, արձակագիր, փիլիսոփա, գիտնական 1660 - Ալեսանդրո Սկարլատի, իտալացի կոմպոզիտոր Պատմության այս օրը 2011 - ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողության ընթացքում Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում ոչնչացվեց ժամանակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը: 1892 - Մահացավ Ռոդ Այլենդի բնակչուհի Մերսի Բրաունը, ում մարմինը հատուկ արարողակարգ կատարելու միջոցով տեղափոխվել է՝ նրա մարմնից վամպիրական հոգուն դուրս հանելու համար: Այս դեպքը մտավ ամերիկյան ֆոլկլյորի մեջ և հետք թողեց գեղարվեստական գրականությունում: Մերսիի սիրտը պոկվեց մարմնից և այրվեց, իսկ մոխիրը խառնեցին ջրին, սակայն նա մահացավ երկու ամիս անց։ 1808 - Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ. արդյունքում սկսվեց Իսպանիայի պատերազմը անկախության համար:
2011 - Ուսամա բեն Լադեն, Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից 1999 - Անահիտ Ցիցիկյան, միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհին (ծն. 1926) 1985 - Գեորգի Գաուզե, մանրէաբան, ակադեմիկոս (ծն. 1910) 1965 - Հրաչյա Քոչար, հայ արձակագիր, հրապարակախոս (ծն. 1910) 1925 - Յոհան Պալիսա, ավստրիացի աստղագետ (ծն. 1848) 1920 - Օվի Սևումյան, հայ ռեժիսոր, Կովկասի հայկական թատրոնների դերասան (ծն.1878) 1869 - Վիկտոր Լանգլուա, նշանավոր հայագետ (ծն.1829) 1857 - Ալֆրեդ դը Մյուսսե, ֆրանս, բանաստեղծ, թատերգակ և արձակագիր (ծն, 1810) 1685 - Ադրիան վան Օստադե, հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ (ծն. 1610) 1519 - Լեոնարդո դա Վինչի, իտալացի ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (ծն. 1519) 1219 - Լևոն Բ, հայոց թագավոր (ծն. 1150) | |
Դիտումներ: 1052 | | |