Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս |
Մայիսի 30-ին
30 մայիս 2013 թվական, հինգշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, օրը՝ Գիշերավար, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։ Տարվա 150րդ օրը, 22-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 215 օր 11-րդ Արևային օր, արևածագ՝ 3։32, արևամուտ՝ 19։33, օրվա տևողությունը՝ 16 ժամ։ 21-րդ լուսնային օր` 23։01-09։37 Լուսինը՝ Ջրհոսում է, III քառորդ՝ 26-30 մայիս։
1989 - Միկել Սան Խոսե Դոմինգես, բասկյան ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ 1980 - Ջորջ Ջերարդ, անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ 1974 - Թոմաս Դեկառլո Քելուեյ՝ Սի Լո Գրին, ամեր, երգիչ-երգահան, ռեփեր 1953 - Ռոքսաննա Բաբայան, երգչուհի 1937 - Ալեքսանդր Դեմյանենկո, դերասան 1934 - Ալեքսեյ Լեոնով, տիեզերագնաց 1930 - Ժենե Հաքման, դերասան 1913 - Արա Բեքարյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ 1897 - Գուրգեն Ջանիբեկյան, դերասան 1896 - Հովարդ Հոուքս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Պատմության այս օրը 2009 - Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիրԱրամ Մանուկյանի կիսանդրին: 2006 - Մյունխենի հյուսիսում բացվեց «Ալյանց Արենա» ֆուտբոլային մարզադաշտը: 1997 - Արտաշես Մեհրաբյանի կողմից հիմնվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը՝ Աբովյան ՀԸ։ 1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Արագածոտնի թեմը։ Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): 1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Կոտայքի թեմը։ 1982 - Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի 16-րդ անդամը։ 1962 - Առաջին անգամ ամերիկացի ջազմենները ելույթ են ունենում ԽՍՀՄ-ում 1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պահանջներից՝ մասնավորապես Ղարսից։ 1927 - ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը՝ միավորելով տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։ 1871 - Փարիզյան Կոմունայի անկումը։ 1593 - Լոնդոնի մոտակայքի հաստատություններից մեկում ծագած ընդհարման ժամանակ սպանվեց պոետ Քրիստոֆեր Մառլոն (կարծիք կա, որ իրականում նա փախել է և սկսել գրել «Վիլյամ Շեքսպիր» անունով)։ 1431 - Ժաննա դը Արկին այրում են խարույկի վրա: Մահեր
| |
Դիտումներ: 1725 | | |