Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 7-ին
7 մայիս 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 9-րդ ամիս՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Աստղիկ, երեքշաբթին՝ Հրատի օր։  

Տարվա 127-րդ օրը, 
19-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 238 օր

18-րդ Արևային օր,
արևածագ՝ 4։01, արևամուտ՝ 19։02, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 1 րոպե։ 

27-րդ լուսնային օր` 02։40-16։29, 
Լուսինը՝ Խոյում է, 
IV քառորդ՝ 3-9 մայիս։

Տոներ, հիշատակման օրեր
  • Ռադիոյի օրը­
  • Կապի ոլորտների աշխատողների տոնը (Հայաստան, Ռուսաս­տան, Բուլղարիա, Բելոռուս)
  • Գարնան օրը (Շոտլանդիա)
  • Աղոթքի օրը (Դանիա)
Ծնունդներ 

1979 - Արմեն Օհանյան, հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ
1965 - Օուեն Ջեյմս Հարթ, կանադացի սիրողական և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1941 - Կարեն Գևորգյան, ռեժիսոր
1938 - Մհեր Բեժանյան, հայ բանաստեղծ
1923Ջոզեֆ Հելեր, ամերիկյան արձակագիր-վիպասան
1912 - Ժաննա Թովմասյան, ժող. դերասանուհի
1905 - Վահան Դաքեսյան, հայ բանաստեղծ, արձակագիր
1901 - Գարի Կուպեր, ամերիկացի դերասան
1893 - Եղիշե Շեկ-Հովսեփյան, հայ բժիշկ, Հայաստանում դա­տա­բժշկագիտության հիմնադիր 
1892 - Արչիբալդ Մաքլիշ, ամերիկացի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս
1861 - Ռաբինդրանաթ Թագոր, հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան դափնեկիր
1857 - Վասիլի Բարնովի, վրացի արձակագիր
1833 - Յոհանես Բրամս, գերմ. երգահան
1840 - Պյոտր Չայկովսկի, երգահան
1827 - Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի, բելգիացի գրող
1728 - Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի, իտալացի երգահան։
1711 - Դևիդ Հյում, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ:
 951 - Գրիգոր Նարեկացի, բանա­ս­տեղծ, փիլիսոփա

Պատմության այս օրը

2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ: Իսկ ըստ ՀՀ ոստիկանապետի հետազոտության, միջադեպը եղել է թյուրիմացության արդյունք՝ Նվեր Մնացականյանին բռնության ենթարկողը նրան շփոթել է մեկ այլ անձի հետ:
2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի Իշխանապետության միջև  հաստատվեցին 
դիվանագիտական հարաբերությունները:
2003 - Տեղի ունեցավ  ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։ Գլխավոր դերերը մարմնավորում են Կիանու Ռիվզը, Հյուգո Ուիվինգը, Կերի-Էնն Մոսը, Լորենս Ֆիշբորնը, Հերոլդ Պերինոն, Ջադա Պինկեթ Սմիթը, Մոնիկա Բելուչին, Գլորիա Ֆոսթերը, Ջինա Տորեսը, Նետանիել Լիսը:
1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։ Գլխավոր դերերը մարմնավորում են Բրյուս Ուիլիսը, Միլա Յովովիչը, Գարի Օլդմենը, Յեն Հոլմը, Քրիս Թաքերը, Լյուկ Պերին, Բրայոն Ջեյմսը, Թոմ ’Տայնի’ Լիսթեր կրտսերը, Լի Էվանսը, Չարլի Կրիդ-Մայլզը: 
1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը: Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն 1945 թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։
1866 - Կ. Պոլ­սի Գու­լե­գա­փու թա­ղա­մա­սում հիմ­նադր­վեց ֆրանկ­մա­սո­նա­կան «Սեր» գաղտ­նի ըն­կե­րու­թյու­նը, որի ան­դամ­ներն էին Մ.Մա­մուր­յա­նը, Հ.Սվաճ­յա­նը, Ս.Թագ­վոր­յա­նը:

Մահեր

1999 - Մելինե Համամջյան, դերասանուհի  (ծն. 1922)
1966 - Ստանիսլավ Եժի Լեց, ականավոր լեհ պոետ, գրող-երգիծաբան (ծն. 1909)
1928Ալեքսանդր Սպենդիարյան, հայ մեծ կոմպոզիտոր (ծն.1871)
1825 - Անտոնիո Սալիերի, իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ (ծն. 1750)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (07.05.2013)
Դիտումներ: 934 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0