Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս |
Մայիսի 8-ին
8 մայիս 2013 թվական, չորեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս - 6 հունիս), օրը՝ Միհր, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչեւ հունիսի 6-ը): Ըստ Վանական Վարդապետի` դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում: Տարվա 128-րդ օրը, 19-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 237 օր 19-րդ Արևային օր, արևածագ՝ 3։59, արևամուտ՝ 19։04, օրվա տևողությունը՝ 15 ժամ 4 րոպե։ 28-րդ լուսնային օր` 03։05-17։35, Լուսինը՝ Ցուլում է՝ 14։08, IV քառորդ՝ 3-9 մայիս։ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ Մայիսի 8-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Երկրապահի օր, քանզի հենց այդ օրն է ազատագրվել Շուշին: «Երկրապահ» կամավորականների հասարակական-քաղաքական միությունը հիմնվել է 1993 թ. և տասնյակ հազարավոր անդամներ ունի: Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ և անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները և ազատագրելու Արցախը: Եվ դրանով իսկ գնացին պաշտպանելու իրենց և ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը:
1981 - Մանվել Գամբուրյան, հայազգի մենամարտիկ 1978 - Ջոզի Մարան, ամեր. ֆոտոմոդել և դերասան 1975 - Էնրիկե Իգլեսիաս, իսպանացի երգիչ, երգահան և դերասան 1970 - Լուիս Էնրիկե, նախկին իսպանացի ֆուտբոլիստ 1965 - Նաիրա Զոհրաբյան, քաղաքական գործիչ 1914 - Ռոմեն Գարի, ծնունդով լիտվական հրեա, ֆրանս. դիվանագետ, վիպասան, ռեժիսոր 1906 - Անդրանիկ Պետրոսյանց, պետ. և քաղ. գործիչ 1906 - Ռոբերտո Ռոսելիանի, ռեժիսոր 1905 - Դորի Ամիրբեկյան, հայ դերասան 1903 - Ֆեռնանդել, ֆրանս. կոմիկ 1889 - Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկ, ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա 1884 - Հարրի Թրումեն, ԱՄՆ 33-րդ նախագահը 1851 - Եղիա Տեմիրճիպաշյան, արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա 1828 - Անրի Դյունան, շվեյցարացի մարդասեր, գործարար և հասարակական գործիչ Պատմության այս օրը 2004 - Գերմանական ոստիկանությունը ձերբակալեց Sasser համակարգչային վիրուսի 18-ամյա ստեղծողին։ 1998 - Հիմք ընդունելով ԵԿՄ 3-րդ համագումարի որոշումը` երկրապահները մայիսի 8-ը նշեցին որպես երկրապահի օր: Հետագայում 2002 թվականին ՀՀ ԱԺ-ի որոշմամբ մայիսի 8-ը որպես երկրապահի օր մտավ պաշտոնական տոնացույցի մեջ: 1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի փայլուն ռազմագործողության շնորհիվ ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին: 1970 - Լույսս տեսավ The Beatles-ի Let It Be ալբոմը։ 1958 - Բացվում է Հայաստանի արհմիությունների 8-րդ համագումարը: 1895 - Չինատանը Թայվանը հանձնեց Ճապոնիային։ 1713 - Ռուսաստանի մայրաքաղաքը Մովկվայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ։
| |
Դիտումներ: 906 | | |