Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 9-ին
9 մայիս 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), օրը՝ Ձոպաբեր, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։  

Տարվա 129-րդ օրը, 
19-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 236 օր

20-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։58, արևամուտ՝ 19։05, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 7 րոպե։ 

29-րդ լուսնային օր` 03։34-18։39, 
Լուսինը՝ Ցուլում է, 
IV քառորդ՝ 3-9 մայիս։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Շուշիի ազատագրման օրը 
ոչ աշխատանքային օր

Մա­յի­սի 9-ին նշ­վում է 1941-1945 թվա­կան­նե­րի Երկ­րորդ Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում Ֆաշ­իս­տա­կան Գեր­մա­նի­ա­յի նկատ­մամբ սո­վե­տա­կան զոր­քե­րի հաղ­թա­նա­կի օրը: Ամե­նա­ար­յու­նա­լի պա­տե­րազմ­նե­րից մե­­կը տևեց 1418 օր: Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին զոհ գնաց 60 մի­լի­ոն մարդ, դրա կե­սը Սո­վե­տա­կան Մի­ու­թյան բնա­կիչ­ներ էին: Հաղ­թա­նա­կի առա­ջին շքեր­թը տե­ղի ու­նե­ցավ 1945 թվա­կա­նի հու­նի­սի 24-ին Կար­միր հրա­պա­րա­կում: 1965 թվա­կա­նից Հաղ­թա­նա­կի օրը ոչ աշ­խա­տան­քա­յին է: ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո որոշ ժա­մա­նակ տո­նը չէր նշ­վում. ավան­դույ­թը վե­րա­կանգն­վեց մի­այն 1995 թվա­կա­նին:

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն
Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը ,35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19)։ Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 9-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ)։ Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:  
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Հաղթանակի օրը (Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա և այլն)­
  • Հայրիկների օրը (Գերմանիա)
  • Մայրերի օրը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա)
  • Հնդկացիների օրը (ԱՄՆ)
  • Եվրոպայի օրը (Լատվիա)
Ծնունդներ 

1981 - Նիկոլայ Սարգսյան, հայ ֆուտբոլիստ
1975 - Ջինա Ջեյսըն, մոդել
1953 - Գրետա Մեջլումյան, դերասանուհի
1949 - Բիլի Ջոել, ամեր. երաժիշտ
1946 - Վիկտոր Միրզայանց, տաջիկահայ ռեժիսոր
1945 - Կլոդ Բարտելմի, 1960-70-ականների հաիթցի ֆուտբոլային հարձակվող
1936 - Ալբերտ Ֆինեյ, դերասան
1936 - Գլենդա Ջեքսոն, անգլ. դերասանուհի և քաղաքական գործիչ, Օսկարի կրկնակի դափնեկիր
1924 - Բուլատ Օկուջավա, պոետ
1915 - Սուրեն Այվազյան, հայ արձակագիր
1910 - Աշոտ Գրաշի, արձակագիր
1883 - Խոսե Օրտեգա-ի-Գասետ, իսպ. փիլիսոփա և սոցիոլոգ
1882 - Հենրի Կայզեր, ամեր. արդյունաբերող
1741 - Ջովանի Պաիզիելլո, իտալացի երգահան 

Պատմության այս օրը

1994 - Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Բո­րիս Ել­ցի­նի և Ղա­զախս­տա­նի նա­­խա­գահ Նուր­սուլ­թան Նա­զար­բա­և­ի միջ­նոր­դու­թյամբ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի խոր­հուրդ­նե­րի խոս­նակ­նե­րը ստո­րագ­րե­ցին Ար­ցա­խի պա­տե­րազ­մում ար­դեն բա­­նակ- ց­ված և Բիշ­քե­կում (Ղրղզս­տան) ստո­րագր­ված արա­րո­ղա­կար­գը: Բա­նակ­ցու­թյուն­նե­րում Ար­ցա­խը առա­ջին ան­գամ որ­պես առան­ձին քա­ղա­քա­կան և տա­րած­քա­յին մի­ա­վոր ճա­նաչ­վեց: Ադր­բե­ջա­նը գրա­վեց Ար­ցա­խի տա­րած­քից 750 ք.կմ (15%), մինչ­դեռ Ար­ցա­խը գրա­վեց Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի տակ հա­մար­վող տա­րած­քից 7059 ք.կմ (8 %):
1993 - Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարում պսա­կա­դր­վե­ցին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիր­կո­րովը։
1992 - Ադր­բե­ջա­նա­կան 71-ամ­յա գե­րու­թյու­նից ազա­տագր­վեց Շու­շին:
1967 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտ­ղո­սից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատ­ճա­ռով։
1962 - Ֆելինին սկսեց «8 1/2» ֆիլմի նկարահանում­նե­րը։
1960 - Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում վաճառքի հան­վե­ցին հակաբեղմնավորիչ միջոցներ։
1945 - 1941-1945 թվա­կան­նե­րի Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում խորհր­դա­յին ժո­ղովր­դի տա­րած հաղ­թա­նա­կի օրը:
1932 - ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար:
1859 - Կ. Պոլ­սում ընտր­վում է «Սահ­մա­նադ­րու­թյան» տեքս­տը կազ­մող նոր հանձ­նա­ժո­ղով՝ 5 եկե­ղե­ցա­կան­նե­րի և 14 աշ­խար­հա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Նա­խա­գահ՝ Ն.Ռու­սին­յան:
1847 - Ամի­րա­նե­րի և ար­հես­տա­վոր­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ Կ. Պոլ­սում կազմ­վում են Ազ­գա­յին, Հո­գև­որ և Գե­րա­գույն ժո­ղով­ներ, որոնք փաս­տո­րեն ապա­գա «Սահ­մա­նադ­րու­թյան» ստեղծ­ման առա­ջին քայ­լերն էին:
1847 - Գու­մար­վեց Անդր­կով­կա­սի հայ­կա­կան կո­մի­տե­ի պատ­գա­մա­վոր­նե­րի բարձր մա­կար­դա­կի ժո­ղով:
1754 - Բենջամին Ֆրանկլինը հրապարակեց ամերիկյան առա­ջին ծաղրանկարը։

Մահեր

1969 - Արշավիր Ղարագյուլյան, դրամատուրգ, թարգմանիչ, ջութակահար (ծն. 1883)
1964 - Վա­հան Տո­տոմ­յան­ց, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ պրո­ֆե­սոր  
1850 - Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ, ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս (ծն. 1778)
1805 - Ֆրիդրիխ ֆոն Շիլլեր, գերմ. բանաստեղծ, փիլիսոփա, դրամատուրգ (ծն. 1759)



Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (09.05.2013)
Դիտումներ: 1407 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0