4 նոյեմբեր, 2013 թվական, երկուշաբթի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ
Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 3-րդ ամիս՝ Սահմի՝ հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8, օրը՝ Մարգար, երկուշաբթին՝ Լուսնի օր։ Տարվա 308-րդ օրը, 45-րդ շաբաթ, տարեվերջին մնում է 57 օր | 19-րդ Արևային օր, արևածագ՝ 7։29, արևամուտ՝ 17։06, օրվա տևողությունը՝ 9 ժամ 37 րոպե | 2-րդ լուսնային օր` 8։22-17։47, Լուսինը Աղեղնավորում է՝ 23։13, առաջին քառորդ՝ 4 - 10 նոյեմբեր |
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է
Ս.Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրը
Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին: Օրերից մեկ օր, երբ ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:
Տոներ, հիշատակման օրեր- Ազգային միասնության օրը (Ռուսաստան)
- Ազգային միասնության օրը (Իտալիա)
- Մշակույթի օրը (Ճապոնիա)
- Անկախության օրը (Պանամա)
- Ազատության օրը (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ)
Ծնունդներ
|
1969 Մեթյու Մակքոնահի, ամեր. դերասան, սցենարիստ | | 1969 Շոն Ջոն Քոմբս, (Փաֆ Դեդդի, Դիդդի, Փի Դիդդի) ամեր. ռեփեր, պրոդյուսեր, գործարար | |
1966 Աննա Իսրայելյան, լրագրող |
|
1865 Հովհաննես Աբելյան, հայ ժող. դերասան | |
1812 Նինա Չավչավաձե, վրաց իշխանուհի, Գրիբոեդովի կինը | |
1575 Գվիդո Ռենի, վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ |
Պատմության այս օրը
1946 - Փարիզում կազմավորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպությունը: 1922 - Անգլիացի Հովարդ Քարտերը Եգիպտոսում հայտնաբերեց Թութան Համոնի դամբարանը: 1895 - Մալաթիայում տեղի են ունենում հայերի կոտորածներ։ Հայերին հաջողվում է պաշտպանություն կազմակերպել, որի շնորհիվ զգալի վնաս է հասցվում ջարդարար ամբոխին։ Հայերն ունենում են 1500 զոհ։ Թուրքերի և քրդերի կորուստները կազմում են 500-600 մարդ։ 1890 - Լոնդոնում բացվեց աշխարհի առաջին մետրոն, որի առաջին ուղևորը դարձավ Ուելսի արքայազնը՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ը: 1879 - Ամերիկացի Ջեյմս Ռիտտին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։ 1869 - Լույս տեսավ Nature (Նեյչր) անգլիական նշանավոր գիտական շաբաթագիրը, որն 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից Science-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում։
1995 - Իցհակ Ռաբին, Իսրայելի վարչապետ՝ սպանված հրեա ծայրահեղականի կողմից (ծն. 1922)
|