12 փետրվար 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՆԻ, երեքշաբթին՝ Հրատի օր
Տարվա 43-րդ օրը, 7-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 322 օր
29-րդ արևային օր Արևածագ՝ 6։50, արևամուտ՝ 16։48, Օրվա տևողությունը՝ 9 ժամ 57 րոպե
3-րդ լուսնային օր`07։19-19։49, I քառորդ՝ 10-18 փետրվար, Լուսինը Ձկներում է
- Վերածննդի օրը Արցախում
- Ամուսնական գործակալությունների միջազգային օրը
- Մադրի Գրա (Mardi Gras)
- Աբրահամ Լինքոլնի ծննդյան տոնը (ԱՄՆ)
- Միության օրը (Բիրմա)
- Որսի աստվածուհի Դիանայի տոնը (Հին Հռոմ)
Ծնունդներ
1980 - Քրիստինա Ռիչչի, դերասանուհի
1951 - Ֆիլիպ Ցիմերման, PGP ծրագրի ստեղծողը
1942 - Թերի Բիսոն, ամեր. ֆանտաստ գրող
1941 - Նաոմի Ուէմուրա, ճապոնացի էքստրեմալ ճանապարհորդ
1935 - Հրանտ Մաթևոսյան, հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ 1909 - Արամ Ղանալանյան, հայագետ, բանասեր
1881 - Աննա Պավլովա, բալետի ռուս պարուհի 1845 - Մաթեոս Իզմիրլյան, հայոց կաթողիկոս
1809 - Չարլզ Դարվին, անգլիացի բնագետ, էվոլուցիայի դեսության հիմնադիրը 1809 - Աբրահամ Լինքոլն, ԱՄՆ16-րդ նախագահը
Պատմության այս օրը
1818 - Չիլին անկախացավ Իսպանիայից: 1910 - Պատմության մեջ հայտնվեցին ամենաերիտասարդ ծնողները: Չինաստանում ամուսնական մի զույգ իրենց առաջնեկին ունեցավ, երբ տղան ընդամենը 9 տարեկան էր, իսկ նրա կինը` 8 տարեկան: 1918 - Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25 հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը: 1921 - Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվեց լիակատար հաղթանակով: 1950 - Ստեղծվեց Ռադիոյի եվրոպական միությունը: 1955 - Որոշվեց կառուցել Բայկոնուր տիեզերակայանը։ 1961 - ԽՍՀՄ-ը Վեներայի ուղղությամբ արձակեց «Վեներա 1» միջմոլորակային կայանը։ 1988 - Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածա յին առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով: Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը: 1990 - Դուշանբեում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ 1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»՝ որպես Արցախ յան ազատամարտի խորհրդանիշ։ Մահեր
1984 - Խուլիո Կորտասար, արգենտինացի գրող (ծն. 1914թ.) 1908 - Արփիար Արփիարյան, գրող (ծն. 1851) 1804 - Իմանուիլ Կանտ, գերմանացի փիլիսոփա (ծն. 1724թ.) 1741 - Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի, Կ.Պոլսո հայոց պատրիարք (ծն. 1678)
|