14 փետրվար 2013 թվական, հինգշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՎԱՆԱՏՈՒՐ, հինգշաբթին՝ Լուսնթագի օր
Տարվա 45-րդ օրը, 7-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 320 օր
1-ին արևային օր Արևածագ՝ 6։47, արևամուտ՝ 16։51, Օրվա տևողությունը՝ 10 ժամ 04 րոպե
5-րդ լուսնային օր`08։07-22։08, I քառորդ՝ 10-18 փետրվար, Լուսինը Խոյում է։
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սբ. Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում բաց Պատարագ:
Տոներ, հիշարժան օրեր
- Ս. Վալենտինի օրը (սիրահարների օրը)
- Ընտանիքի տոնը (Բուլղարիա)
- Սիրո տոնը՝ նվիրված Վեներա աստծուն (Հին Հռոմ)
- Համակարգչային աշխատողի օրը
1974 - Գարիկ Մարտիրոսյան, հայ հումորիստ և հաղորդավար 1958 - Սմբատ Լպուտյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր 1953 - Աշոտ Ադամյան, դերասան 1944 - Ալան Փարքեր, ամեր. կինոռեժիսոր 1936 - Աննա Գերման, լեհ երգչուհի 1902 - Ռուբան Ավանեսով, խորհրդային լեզվաբան 1894 - Վաղարշ Վաղարշյան, հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ
Պատմության այս օրը
842 - Ֆրաներենի ծննդյան օրը։ 1921 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ: 1949 - Առաջին անգամ հավաքվեց քնեսեթը՝ Իսրայելի խորհրդարանը։ 1961 - Հայտնաբերվեց 103-րդ տարրը՝ լոուրենցիումը։ 1995 - Ամերիկյան իշխանությունները ձերբակալեցին լեգենդար հակեր Քեվին Մատնիկին։ 1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։ 2003 - 6.5 տարեկանում վախճանվում է կլոնավորված մաքի Դոլլին։ Մահեր
1779 - Ջեյմս Կուկ, անգլ. ծովագնաց (ծն. 1728)
|