4 փետրվար 2013 թվական, երկուշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՄԱՐԳԱՐ, երկուշաբթին՝ Լուսնի օր
Տարվա 35-րդ օրը, 6-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 330 օր
21-րդ արևային օր Արևածագ՝ 7։04, արևամուտ՝ 16։34, Օրվա տևողությունը՝ 9 ժամ 30 րոպե
24-րդ լուսնային օր`01։21-10։33, IV փուլ 3-10 փետրվար, Լուսինը Աղեղնավորում է՝ 17։44 Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր
Սբ. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձեւումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա` աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն, կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը: Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Սբ. Պիոն քահանան: Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ: Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Կյուրեղ եւ Բենիամին սարկավագները: Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային:
Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար: Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Որմզդանան եւ պարսից իշխան Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին եւ նահատակվում իբրեւ նվիրյալ քրիստոնյաներ: Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս, ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Ծառա Քրիստոսի: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին:
Տոներ
- Լավ տրամադրության տոնը
- Խոշտանգումների դադարեցման օրը (ՄԱԿ)
- Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը
- Լի չուն՝ գարունը դիմավորելու տոնը Չինաստանում
- Ցրտի Թագավորի օրը (Նորվեգիա)
1985 - Քրիշտանու Ռոնալդու, պորտուգալացի ֆուտբոլիստ 1981 - Ջեյսոն Կապոնո, ամերիկացի բասկետբոլիստ, 2006թ.-ի NBA-ի չեմպիոն 1948 - Էլիս Քուփեր, ամեր. ռոք երաժիշտ 1923 - Արշալույս Սարոյան, գրող 1912 - Լեոնիդ Չինիջյանց, ուկրաինահայ դերասան, ռեժիսոր 1906 - Կլայդ Տոմբո, ամերիկացի աստղագետ, Պլուտոնի հայտնաբերողը 1900 - Ժակ Պրեվեր, ֆրանս. պոետ 1878 - Զապել Եսայան, բանաստեղծուհի, հաս. գործիչ 1865 - Վասիլի Ղորղանյան, երաժշտագետ 1494 - Ֆրանսուա Ռաբլե, ֆրանս. գրող-հումանիստ Պատմության այս օրը
1789 - Ընտրողների կոլեգիան Ջորջ Վաշինգտոնին ընտրեց ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1824 - Գյուտարար և բիզնեսմեն Գուդրիչը հանրությանը ներկայացրեց ռետինե կրկնակոշիկը՝ կալոշը։ 1861 - Քաղաքացիական պատերազ Ամերիկայում՝ ստեղծվեցին Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգներ։ 1899 - Ստեղծվեց Բերեմենի «Վերդեր» ֆուտբոլային ակումբը (Գերմանիա)։ 1932 - Տեղի ունեցավ երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ) 1934 - ՍՍՀՄ-ի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
1936 - Առաջին անգամ սինթետիկ եղանակով ստացվեց ռադիոակտիվ նյութ։ 1941 - Ռոյ Պլանկետը ստանում է տետրաֆտորէթիլենային պոլիմերի՝ տեֆլոնի պատրաստման պատենտը։ 1961 - Անգոլայի ազատագրական ապստամբության սկիզբը: 1976 - Տեղի ունեցավ XII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա): 1990 - Մոսվկայում 300 հազարանոց ցույց տեղի ունեցավ՝ ժողովրդավարական բարեփոխումների օգտին։
2004 - Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Ֆեյսբուք (անգլ. Facebook) սոցիալական ցանցը։ 2005 - Ուկրաինայի ռադան ձայների գերակշռող մեծամասնությամբ Յուլիա Տիմոշենկոյին հաստատեց նոր վարչապետի պաշտոնում։ 2009 - Անգլիական և ֆրանսիական ատոմային սուզանավերը Ատլանտյան օվկիանոսի խորքերում բախվեցին իրար։
|