7 փետրվար 2013 թվական, հինգշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՍՏՂԻԿ, երեքշաբթին՝ Լուսնթագի օր
Տարվա 38-րդ օրը, 6-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 327 օր
24-րդ արևային օր Արևածագ՝ 6։59, արևամուտ՝ 16։39, Օրվա տևողությունը՝ 9 ժամ 40 րոպե
27-րդ լուսնային օր`04։30-13։29, IV փուլ 3-10 փետրվար, Լուսինը Այծեղջյուրում է
Հայ Առաքելական եկեղեցու տոներ - Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:
- Բարեկենդան (Ռուսաստան)
- Անկախության օրը (Գրենադա)
- Հյուսիսային տարածքների օրը (Ճապոնիա)
- Օնդա Մացուրի (Ճապոնիա)
- Կամա Մացուրի (Ճապոնիա)
1971 - Անիտա Ցոյ, փոփ աստղ 1955 - Վարդան Օսկանյան, ԱԳ էքս նախարար 1906 - Օլեգ Անտոնով, ավիակոնստրուկտոր 1812 - Չարլզ Դիքենս, անգլ գրող 1675 - Մխիթար Սեբաստացի, հայագետ, մշակութային, եկեղեցական գործիչ 1478 - Թոմաս Մոր, անգլ. պետ գործիչ Պատմության այս օրը
1932 - Ջեյմս Չեդվիկը հայտարարում է նեյտրոնի հայտնագործության մասին։ 1940 - Մեծ Բրիտանիայում ազգայնացվեց երկաթուղին։ 1998 - Ճապոնական Նագանո քաղաքում սկսվեցին XVIII ձմեռա յին օլիմպիական խաղերը։ 1998 - Աֆղանստանի հյուսիսային շրջաններում գրանց վեց 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Զոհվեց 4500 մարդ։
|