Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

փետրվարի 17-ին

17 փետրվար 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՍԱԿ,   կիրակին՝ Արեգակի օր

Տարվա 48-րդ օրը, 
7-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 317 օր

4-ին արևային օր
Արևածագ՝ 6։41, արևամուտ՝ 16։56, 
Օրվա տևողությունը՝ 10 ժամ 15 րոպե

8-րդ լուսնային օր`09։35-00։16, 
II քառորդ՝ քառորդ՝ 17-24 փետրվար՝ 22։31, 
Լուսինը՝ Երկվորյակներում է՝ 23։49։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Արտաքսման կիրակի
Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):

Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:

Տոներ, հիշարժան օրեր

  • Բարության ինքնաբուխ դրսևորման օրը
  • Ուխտագնացություն դեպի Սբ. Քրիստոս (Գվատեմալա)


        Ծնունդներ 

        1976 - Էլմիրա Սկրիպչենկո, ֆրանս. շախմատիստուհի հայկական արմատներով

        1963 - Մայքլ Ջորդան, ամեր. բասկատբոլիստ
        1947 - Լևոն Շարաֆյան, հայ վաստ. դերասան

        1877 - Գրիգոր Ղափանցյան, լեզվաբան 

        1885 - Նինա Մանուչարյան, հայ ժող. դերասանուհի


        Պատմության այս օրը

        1600 - Կաթոլիկ եկեղեցին խարույկի վրա այրեց Ջորդանո Բրունոյին:
        1810 - Աբխազիան մտավ Ռուսաստանի կազմի մեջ։
        1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
        1864 - Աշխարհում առաջին մարտական գործողությունը սուզանավի կիրառմամբ (ԱՄՆ, քաղաքացիական պատերազմ)։
        1880 - Ս. Ն. Խալտուրինը մահափորձ է կատարում Ալեքսանդր II-ի դեմ:
        1908 - Կազմակերպվեց Թեհրանի Հայոց ազգային խորհուրդը: 1911թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
        1947 - «Ամերիկայի ձայն» ռադիոկայանն սկսեց հեռարձակումը ԽՍՀՄի տարածքում: Խորհրդա յին իշխանությունները խլացնում էին «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների հաղորդումները: Չնայած այդ դժվարություններին, մարդիկ գտնում էին հաղորդումները լսելու տարբերակներ: «Ամերիայի ձայն» ռադիոկայանն այսօր աշխարհում տարածում է իր հաղորդումներն ավելի քան 44 լեզվով:
        1972 - «Ֆոլքսվագեն» ընկերությունը թողարկում է 15 միլիոներորդ մեքենան:
        1983 - Ծրագրավորման ԱԴԱ լեզվի ծննդյան օրը։
        1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
        2000 - Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան:
        2008 - Կոսովոյի Հանրապետության պառլամետը անկախություն հռչակեց Սերբիայից։

        Մահեր

          440 - Մեսրոպ Մաշտոց, հայ գրերի ստեղծողը (ծն. 361/362)
        1600 - Ջորդան Բրունո, իտալ. փիլիսոփա և պոետ (ծն. 1548)
        1673 - Մոլիեր, ֆրանս. դրամատուրգ (ծն. 1622)
        1934 - Զիգբերտ Տարրաշ, աշխարհի խոշորագույն շախմատիստներից (ծն. 1862)
        1986 - Ջիդու Կրիշնամուրտի, հնդիկ մտածող և քարոզիչ (ծն. 1896)


        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (17.02.2013)
        Դիտումներ: 1164 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0