Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

փետրվարի 24-ին

24 փետրվար 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԼՈՒՍՆԱԿ, կիրակին՝ Արեգակի օր։    

Տարվա 55-րդ օրը, 
8-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 310 օր

11-ին արևային օր
Արևածագ՝ 6։28, արևամուտ՝ 17։08, 
Օրվա տևողությունը՝ 10 ժամ 40 րոպե

15-րդ լուսնային օր`15։56-05։18, 
II քառորդ՝ քառորդ՝ 17-24 փետրվար, 
Լուսինը՝ Առյուծում է

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Անառակի կիրակի
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:

Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:

Տոներ, հիշարժան օրեր
  • Էստոնիայի ազգային օրը 
  • Մեքսիկայի անկախության հռչակման օրը
  • Ուսմունքների պահապանների օրը (բուդդայական)


        Ծնունդներ 

        1955 - Ալեն Մարի Պասկալ Պրոստ, ֆրանս. ավտոարշավորդ՝ հայկական արմատներով
        1955 - Սթիվ Ջոբս, ամեր. ինժեներ և ձեռնարկատեր, Apple ընկերության հիմնադիրը
        1938 - Արա Վահունի, կինոռեժիսոր
        1932 Միշել Լեգրան, ֆրանսահայ երգահան
        1898Սարգիս Սաֆարյան, նկարիչ
        1873 - Էնրիկո Կարուզո, իտալ. երգիչ, տենոր
        1786 - Վիլհելմ Գրիմմ - գերմ, բանասեր, Յակոբ Գրիմմի եղբայրը
        1770 - Ներսես Ե Աշտարակեցի, հայոց կաթողիկոս
        1515 - Յոհան Վեյներ, հոլլանդ, բժիշկ և օկուլտիստ

        Պատմության այս օրը

        1446 - Բրյուգեում (Բելգիա) տեղի ունեցավ առաջին վիճակախաղը, որը կազմակերպել էր ֆլամանդացի գեղանկարիչ Յան վան Էյկի այրին։
        1607Իտալիայի Մնտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերաի առաջին ներկայացումը:
        1920 - Մյունխենյան «Հոֆբրոյհաուս» գարեջրատանը տեղի ունեցավ Գերմանական սոցիալ-ազգայնական աշխատավորական կուսակցության 25 կետանոց ծրագրի շնորհանդեսը, որ առաջնորդը 1921 թ, հուլիսի 29-ից դարձավ Ադոլֆ Հիտլերը։
        1942  - «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի առաջին եթերը։
        1988 - Բորիս Կևորկովին հանում են Լեռնային Ղարաբաղի կուսակցական առաջնորդի պաշտոնից։
        1991 - Պարսկական ծոցի պատերազմը, միջազգային զորքերը սկսեցին ցամաքային հարձակումը Իրաքու և Քուվեյթում։
        1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին:

        Մահեր

        1588 - Յոհան Վեյներ, հոլլանդ, բժիշկ և օկուլտիստ (ծն. 1515)
        1931 - Երվանդ Լալայան, ազգագրագետ (ծն. 1864)
        1975 - Վախճանվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Նա սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից: (ծն. 1928)
        1990 - Մալքհոլմ Ֆորբս, ամեր. լրագրային մագնատ, կոլեկցիոներ (ծն. 1919) 
        2001 - Կլոդ Էլվուդ Շենըն, ամեր, մաթեմատիկոս և ճարտարագետ, ինֆորմացիայի տեսության հիմնադիրներից (ծն. 1916) 


        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (24.02.2013)
        Դիտումներ: 843 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0