25 փետրվար 2013 թվական, երկուշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՑՐՕՆ, երկուշաբթին՝ Լուսնի օր։
Տարվա 56-րդ օրը, 9-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 309 օր
12-ին արևային օր Արևածագ՝ 6։26, արևամուտ՝ 17։10, Օրվա տևողությունը՝ 10 ժամ 44 րոպե
16-րդ լուսնային օր`17։06-05։44, Լիալուսին, Լուսինը՝ Առյուծում է
- Քուվեյթի ազգային տոնը
- Հեղափոխության օրը (Սուրինամ)
- Սուրբ Մարտինի օրը (Չիլի)
- Պառավի ժամանակը (Մարոկկո)
(Անդրանիկի և Վեդու քյոխվի մասին հուզիչ պատմությունը կարդացեք մեր կայքում)
Պատմության այս օրը
1836 - Սեմյուել Կոլտն ստանում է բազմալիցք հրազենի՝ նագանի պատենտը։ 1837 - Թոմաս Դեվենպորտը պատենտ է ստանում էլեկտրական առաջին շարժիչի համար։ 1902 - Բուտ Հուբերտը ստեղծեց առաջին փոշեկուլը։ 1921 - Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում: 1951 - Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները: 1992 - Հայերը գրավում են Խոջալուն՝ ադրբեջանական գլխավոր ռազմահենակետերից մեկը։ Հարձակմանը մասնակցում էր ռուսական 4-րդ բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը, որը տեղեկայված էր Ստեփանակերտում։ 2004 - ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիա յում տեղի ունեցան Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան: Հիսուս Քրիոստոսի երկրա յին կյանքի վերջին 12 ժամերի մասին պատմող ֆիլմը բավական բուռն արձագանք ունեցավ ողջ աշխարհում և քննադատության արժանացավ հատկապես հրեաների կողմից: Մահեր
2003 - Ալբերտո Սորդի, իտալ. կինոդերաան (ծն. 1920) 1983 - Թեննեսի Ուիլյամս, ամեր. գրող, դրամատուրգ (ծն. 1927)
|