24 սեպտեմբեր 2013 թվական, երեքշաբթի Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 2-րդ ամիս՝ Հոռի՝ սեպտեմբեր 10 - հոկտեմբերի 9, օրը՝ Լուսնակ, երեքշաբթին՝ Հրատի օր։
Տարվա 267-րդ օրը, 39-րդ շաբաթ, տարեվերջին մնում է 98 օր | 8-րդ Արևային օր, արևածագ՝ 6։23, արևամուտ՝ 18։28, օրվա տևողությունը՝ 12 ժամ 4 րոպե | 20-րդ լուսնային օր` 21։00-11։49, Լուսինը Երկվորյակներում է՝ 10։33, երրորդ քառորդ՝ 20-27 սեպտեմբեր։ |
Հայ Առաքելական եկեղեցու տոներ
Ս.Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրը
Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապա՝ գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում: Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում:
Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է:
Տոներ, հիշատակման օրեր- Մեքենագործի օրը
- Ատոմային արդյունաբերության աշխատողի օրը
- Անկախության օրը (Գվինեա-Բիսաու)
- Սահմանադրության օրը (Կամբոջա)
- Բերքի օրը (Կորեա)
Ծնունդներ
| 1962 իշխանություն» օրաթերթի գլխ. խմբագիր | | 1930 ամերիկացի աստղագնաց | | 1923 արմեր. ջազմեն, շեփորահար |
|
1905 իսպանո- ամերիկյան բիոքիմիկոս | | 1896 ամերիկացի գրող | | 1884 գերմանացի հրազենի կոնստրուկտոր | Պատմության այս օրը1999 - Լոնդոնի Բեյքեր Սթրիթում բացվեց Շերլոկ Հոլմսի արձանը։ 1998 - Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ անցացվեց մարդու ձեռքի փոխպաստվաստման վիրահատություն։ 1990 - Մ.Գորբաչովին արտակարգ իրավունքներ տրվեցին շուկայական հարաբերությունների անցնելու համար։ 1981 -ԱՍԱԼԱ-յի պատմական «Վան» գործողությունը։ Չորս լիբանանահայեր՝ Վազգեն Սիլսյանը, Գևորգ Կյուզելյանը, Հակոբ Ջուլֆայանը և Արամ Պասմաճյանը զավթում են Փարիզում թուրքական դեսպանատունը։ 56 մարդ պատանդ է վերցվում։ Հասկանալով, որ իրենց՝ բանտարկյալների ազատման պահանջը չի բավարարվի, պահանջում են նրանց տալ քաղբանտարկյալի կարգավիճակ և հանձնվում են իշխանություններին։ 1960 - ԱՄՆ-ում ջուրն իջեցվեց առաջին՝ «Էնտերփրայզ» ատոմային ավիակիրը։ 1948 - Հիմնադրվեց «Հոնդա մոթորե ընկերությունը։ 1801 - Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։
Մահեր
2004 - Ֆրանսուազա Սագան, ֆրանս. գրող (ծն. 1935) 1945 - Հանս Գեյգեր, գերմ. ֆիզիկոս, ռադացիայի չափման սարքի գյուտարարը (ծն. 1882) 1920 - Կառլ Ֆաբերժե, ռուս ոսկերիչ (ծն. 1846)
|