Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Արձակ |
Օպտիկական խաբկանք
Խարմսի ոճով Ոստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ Ոստիկան Տզրուկյանը բարձրացնում է սաղավարտի դիմապակին եւ տեսնում է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են, իսկ իրեն ոչ ոք բռունցք ցույց չի տալիս։ Ոստիկան Տզրուկյանը նորից է սաղավարտի դիմապակին իջեցնում աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ Ոստիկան Տզրուկյանը բարձրացնում է սաղավարտի դիմապակին եւ տեսնում է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են, իսկ իրեն ոչ ոք բռունցք ցույց չի տալիս։ Ոստիկան Տզրուկյանը մի անգամ էլ է սաղավարտի դիմապակին իջեցնում աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ Ոստիկան Տզրուկյանը բարձրացնում է սաղավարտի դիմապակին եւ տեսնում է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են, իսկ իրեն ոչ ոք բռունցք ցույց չի տալիս։ Ոստիկան Տզրուկյանը այս երեւույթի մասին զեկուցում է վերադասին։ Վերադասը փակ նիստում քննարկում է Ոստիկան Տզրուկյանի հարցը եւ որոշում է նրան պարգեւի արժանացնել։ Իսկ Ոստիկան Տզրուկյանը հոգու խորքում այս երեւույթը գնահատում է որպես օպտիկական խաբկանք։ Արմեն ֆոն Գևորգյան By Armen Fon Gevorgyan, march, 2008 | |
Դիտումներ: 1679 | | |