Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Վիսոցկի, Ես չեմ սիրում

Վլադիմիր Վիսոցկի

ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
 
Եu չեմ սիրում կանխորոշված վախճան ու վերջ,
Կյանքից երբեք ես չեմ հոգնում, ինչ էլ լինի,
Եվ ցանկացած եղանակը չեմ սիրում հեչ,
Երբ չեմ երգում ուրախ երգերն իմ ցանկալի:
 
Ես չեմ սիրում լկտիությունը սառնասիրտ,
Զմայլանքին չեմ հավատում և, բացի այդ,
Նամակներս է երբ ընթերցում օտարն անկիրթ
Իմ թիկունքից` հետևելով ինձ աննկատ:
 
Ես չեմ սիրում, երբ դեռ կիսատ` հանկարծ փակում
Կամ զրույցը ընդհատում են տաք միջոցին,
Ես չեմ սիրում` թիկունքին են երբ հարվածում,
Այդպես նաև դեմ եմ դիմհար կրակոցին:
 
Ես ատում եմ բամբասանքը ամեն տեսքի,
Կասկածի որդն ու հարգանքի խայթը թաքուն,
Կա՛մ երբ միշտ էլ` ի հեճուկս միայն մեկի,
Կա՛մ երկաթով հարվածում են երբ ապակուն:
 
Ես չեմ սիրում վստահությունը կուշտ ու գեր,
Լավն էն է` թող արգելակներն իմ չպահեն,
Ինձ տհաճ է, որ «պատիվ»  բառն է մոռացվել,
Որ պատվի տակ զրպարտանք է պահված ու քեն:
 
Երբ կոտրված թևեր եմ ես հանկարծ տեսնում,
Դիտմամբ գութ չի ծնվում իմ մեջ, իսկ այդ մասին`
Ես չեմ սիրում բռնություն ու անզորություն,
Միայն ափսոս խաչի հանված Տեր Հիսուսին:
 
Չեմ ներում ինձ, նմանվում եմ երբ վախկոտին,
Վատ եմ զգում, անմեղին են երբ քոթակում,
Ես չեմ սիրում, խցկվում են երբ իմ հոգին,
Էլ ուր մնաց` հոգուս մեջ են երբ որ թքում:
 
Ես չեմ սիրում բեմահարթակ ու ասպարեզ,
Ուր միլիոնը ոուբլու հետ են փոխանակում,
Թող առջևում տեղաշարժեր լինեն պես-պես,
Դրանք հաստատ չեմ սիրելու երբեք կյանքում:

Թարգմանությունը՝ Հովհաննես Սարոյանի
Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (25.01.2013)
Դիտումներ: 1044 | Տեգեր: Բանաստեղծություններ | - Վարկանիշ -: 0.0/0