Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Ռաբիս

Ո՞նց ես, ո՞նց
Ո՞նց ես հարցի նկարազարդ պատասխաններ և ուսումնական էքսկուրս
 
Այս հարցը ունի մոտ 12 շաբլոն պատասխան։ Փորձենք բացահայտել դրանցից յուրաքանչյուրը։
 
 
 Օպտիմիստական պատասխան, որ հանգեցնում է որոշակի մտորումների՝ հիմա ո՞վ ա լավ։ Լավ լինողներր պետք է զգուշանան, որովհետև Լավերին բանակ են տանում։ Ուստի Լավ լինելու փաստը պետք է թաքցնել, ասենք, դաշնամուրի մեջ։ 
 
 Սա թլիկության կամ կակազության պատճառ չէ։ Այս զգացողությունը ավելի շուտ կարելի է նույնացնել Դոբրի Կայֆի հետ։ Հիմնականում նման զգացողաթյունը հանգեցնում է խախանդ իրավիճակի։
 
 Զոռբայության դրսևորում է։ Ցենտր լինում են անհոգ մարդիկ, ովքեր գլուխ չունեն աջ ձգողականների կամ ձախ թռնողականների հետ և իրենք իրենց անվանում են ցենտրիստներ։
 
 Կայֆ դառնում են որոշակի կայֆեր ընդունած կամ ուրիշների վրա կայֆեր վառող անհատները։ Նրանք ֆիզիկապես վտանգավոր չեն, սակայն կարող են հեշտությամբ նստել թարմ ականջներին։
 
 Հասկանում ենք ոչ կեղտաջրի, ոչ էլ ձեռնարկության իմաստով։ Ցեխը զգացողության գագաթնակետն է, որից հետո սկսվում է անդունդը։
 
 Այս զգացողությունը շատերը նույնացնում են Ջնջված եմ զգացողության հետ, սակայն ոետինե իրերի սղության պատճառով նախընտրում են վերոհիշյալ անվանումը։
 
 Սա ամենաբեզաբիդնի տեսակն է, որին հանդիպում ենք ամեն քայլափոխի։ Ոչինչի փոխարեն ընդունված է նաև՝ սենց էլ որ մնա լավ ա արտահայտությունը, որն իր մեջ ոչ մի քաղաքական նկատառում չի պարունակում։
 
 Ցրողական պատասխան, որը հանգեցնում է «Ո՞նց ապե» կոնկրետացնող հարցին և հանդիսանում է պարապ-սարապ բալամուտների սկիզբ։
 
 Ինչպես և կաճաչին, ինքնազգացողությունը նույնպես կարող է խառը լինել։ Նման ձևով հիմնականում պատասխանում են ներքին օրգաններում խառնվածություններ ունեցող կամ խառնակիչ մարդիկ։
 
 Մանթրաժ իրավիճակ, որի մասին հիշելիս անհատն ընկնում է Եսիմ ռակիրովկի մեջ և երկար ժամանակ փորձում է սեփական վարատնիկով չազդել դիմացինի բարոյական խառնվածքի և տեսողական օրգանների պոտենցիալ գրգռվածության վրա։
 
 Լոմային երևույթ, որը հանդիպում ենք ջարդվածքներ, կոտրվածքներ և լոմկվածություններ ունեցող անձանց մոտ, որոնց Լոմկայի կարելի է հասցնել մի կծու, թթու, դառը, աղի կամ թեկուզ անալի խոսքով։
 
 Ամենահետույքային, այսինքն վերջին զգացողությունն է, որը կարող է առաջանալ ցանկացած զգացողությունից անմիջապես հետո։ Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս քնից արթնանալուց հետո բացել մեջքի մկանները և բարիտոնային ձայնով երգել Պավարոտտիի որևէ երգի որևէ կրկներգը։

Տեքստը՝ Գամմա Արիյանի, ձևավորումը՝ Նաիրա Ահարոնյանի

Տպագրվել է «ֆօնֆօն» երգիծաթերթում, ապրիլի 14-ին, 1997 թ.

 
 
Կատեգորիա: Ռաբիս | Ավելացրեց: armenlur (28.01.2013)
Դիտումներ: 2304 | Տեգեր: կայքի հեղինակները, հումոր, ֆօնֆօն | - Վարկանիշ -: 5.0/1