ԿԱՆԱՉ ԼՈԲԻ ՁՄԵՌՎԱ ՀԱՄԱՐ
Նախապես մաքրած և լվացած կանաչ լոբին երկարությամբ բաժանել երկու մասի (եթե լայն է՝ 3 մասի), լցնել ապակյա բանկայի մեջ՝ մի շերտ լոբի, մի շերտ աղ, մինչև վերջանալը, թողնել մինչև հաջորդ օրը: Լոբին ամբողջովին ծածկվում է ջրով: Վրան որևէ ծանր իր դնել և պահել սառը տեղում մինչև ձմեռ: Ձմռանը եփելուց առաջ դնել ջրի մեջ (աղը դուրս տալու համար), հետո մի քանի անգամ լվանալ, լցնել ջրի մեջ և հաջորդ օրը եփել: Այս ձևով պահած լոբին անվտանգ է և առանձնապես աշխատատար չէ: Տապակել յուղով ու ձվով և մատուցել տաք վիճակում: |