ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ
5 կգ կարմիր պղպեղի համար վերցնել 0,5-1 շիշ արևածաղկի ձեթ, էմալապատ ամանով տաքացնել, ավելացնել 0,5 լիտր քացախ, 0,5 տուփ կերակրի աղ, 1 լիտր ջուր, 1 թեյի բաժակ շաքարավազ, մի քանի հատ դափնու տերև և եռացնել: Նախապես մաքրած ու լվացած պղպեղները մաս-մաս 1-2 րոպե խաշել (պղպեղը լցնելուց հետո հենց որ սկսի ջուրը եռալ, անմիջապես հանել, որպեսզի պղպեղները չփափկեն): Այնուհետև դասավորել բանկայի մեջ՝ հաջորդաբար ավելացնելով սխտոր, կարոս, չաղացած սև և հոտավետ պղպեղ: Վերջում կաթսայի մեջ մնացած հյութի երեսից զգուշությամբ ձեթը հավաքել և լցնել պղպեղների վրա: Բանկաները փակել կապրոնե կափարիչով և պահել սառը տեղում կամ սառնարանում: Այս ձևով պահած պղպեղն անվտանգ է:
|