4 թ/գ շաքարավազը ձվով լավ հարել, ավելացնել 0,5 թ/գ սոդա՝ 100 գր թթվասերի հետ խառնած, մի քիչ աղ, 1 թ/բ ալյուր և լավ խառնել: Ստացվում է ծորացող խմոր: Տաք թավայի մեջ լցնել բուսական յուղ, լավ տաքացնել և ճաշի կամ թեյի գդալով խմորը լցնել ու տապակել: Հանելուց հետո երեսին ցանել շաքարի փոշի: