1 բանկա խտացրած կաթը 2 ձվի հետ լավ խառնել, ավելացնել 1 թեյի բաժակ ալյուր, 1 ճ/գ քացախի մեջ լուծել 0,5 թ/գ սոդա և զանգվածը լավ խառնել: Պատրաստի խմորը լցնել յուղ քսած ամանի մեջ և 40-45 րոպե թխել ջեռոցում՝ մեղմ կրակով:
Թխվելուց հետո 10 րոպե ամանով դնել թրջած կտորի վրա, որից հետո շրջել և հորիզոնական ուղղությամբ բաժանել 2 մասի: 200 գր թթվասերը ծփել հարիչով, ավելացնել 200 գր ելակ կամ կորիզները հանած բալ, լավ տրորել, քսել առաջին շերտին, երկրորդ շերտով ծածկել այն:
Տորթի երեսը զարդարել 100 գրամ անկորիզ բալով կամ ելակով:
|