6 ձուն լավ հարել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Հունցելուց հետո 15-20 րոպե թողնել, որպեսզի խմորը հանգստանա, ապա բարակ բացել գրտնակով և կտրտած խմորը տապակել: Թավայի մեջ առատ յուղ լցնել և արիշտաները յուղի մեջ բովել, մինչև գույնը դառնա բաց վարդագույն: Որպեսզի շատ չկարմրի, անհրաժեշտ է քափկիրով շարունակ խառնել: 900 գրամ մեղրը տաքացնել մեղմ կրակի վրա մինչև սպիտակելը (շարունակ խառնել) և արիշտաները լցնել մեղրի մեջ ու խառնել, որպեսզի մեղրը հավասարապես ներծծվի: Դրանից հետո վերցնել կրակից ու անմիջապես լցնել նախապես թրջած սկուտեղի վրա և դանակով հարթեցնել, վրան ցանել շաքարի փոշի: Կտրել փախլավայի պես, քառակուսի կամ ցանկացած ձևով:
Պահել սառը տեղում:
|