Վերցնել 200 գր կարագ, 200 գր թթվասեր, 0,5 թ/գ սոդա, վերջինս խառնել թթվասերին, մի պտղունց աղ, երեք բաժակ ալյուր, հունցել և բաժանել փոքր գնդերի, 30 րոպե թողնել սառնարանում, հետո հանել, ամեն մի գունդը գրտնակով բացել, մեջը լցնել միջուկից, փաթաթել՝ տալով բանանի ձև և միջին կրակով թխել ջեռոցում: ՄԻՋՈՒԿ։ Վերցնել 200 գրամից մի քիչ պակաս կաթնաշոռ,1 ձու, 1,5 թ/բ շաքարավազ, մի թ/բ ալյուր, վանիլին և գդալով լավ խառնել մինչև դառնա միասեռ: Ստացվում է կպչուն զանգված:
Վերջում պատրաստի բանանի վրա ցանել շաքարի փոշի:
|