5 ձուն 1,5 բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 200 գր կարագ, խառնել, լցնել 2 հատ թթվասեր, 3 ճ/գ մեղր, 1 թ/գ դարչին, 3 թ/բ ալյուր: Զանգվածը լավ խառնել, մինչև միասեռ դառնալը, ապա թխել ջեռոցում միջին կրակով, նախապես թխելու ամանի հատակին ու կողքերին յուղ քսել:Թխվելուց հետո երեսին կամ գլազուր լցնել կամ էլ շաքարի փոշի ցանել: