ա) 25 գր ժելատինը լցնել 1 թ/բ ջրի մեջ և թողնել 12 ժամ մնա:
բ)Հաջորդ օրը 300-500 գր խնձոր կտրատել, վրան շաղ տալ 1 ճ/գ շաքարավազ ու թողնել մնա:
գ) 4 ձվի դեղնուցը 120 գր շաքարավազով լավ հարել, 2 թ/բ կաթը և ժելատինը խառնել իրար և մեղմ կրակի վրա անընդհատ խառնել, մինչև ժելատինը լուծվի, վերցնել կրակից, թողնել սառչի:
դ) 4 ձվի սպիտակուցը 80 գր շաքարավազի հետ դարձնել բեզե, ավելացնել 2 բանկա թարմ և պինդ թթվասեր, լավ հարել, որից հետո խնձորը (բ կետ), կաթով պատրաստածը (գ կետ) ու բեզեն խառնել իրար, ավելացնել մի քիչ վանիլին ու կոնյակ, լավ խառնել: Առանձին աման վերցնել, թրջել, ամբողջ զանգվածը լցնել մեջը և սառեցնել սառնարանում, բայց ոչ սառցախցիկում: Հետո հանել սկուտեղը դնել լայն ամանի վրա և շուռ տալ: Զանգվածը հեշտությամբ դուրս է գալիս:
Նպատակահարմար է «Դիպլոմատ» պատրաստել ամռանը և պաղպաղակի փոխարեն օգտագործել ճաշից հետո՝ որպես զովացուցիչ:
|