Վերցնել 1 թեյի բաժակ ջուր, մեջը լցնել 125 գր կարագ, մի պտղունց աղ և մեղմ կրակով տաքացնել մինչև փրփրելը, վերցնել կրակից, ավելացնել 1 թ/բ ալյուր, լավ հարել, խառնելով կրկին դնել կրակին, մինչև զանգվածը դառնա միասեռ, վերցնել կրակի վրայից, թողնել 2-3 րոպե, որից հետո մեկ-մեկ 5-6 ձու կոտրել (յուրաքանչյուր ձվից հետո միքսերով լավ հարել): Նախապես ջեռոցը լավ տաքացնել, թավայի հատակին յուղ քսել, գդալով խմորը լցնել իրարից հեռու, հավասար չափով և միջին կրակով թխել 20 րոպե, թխելուց հետո ջեռոցի դուռը 1-2 րոպե բաց թողնել, որպեսզի թխվածքը չնստի, հետո հանել, սառեցնելուց հետո հրուշակեղենի ներարկիչով մեջը կրեմ լցնել, վրան ցանել շաքարի փոշի:
ԿՐԵՄ - 1 թ/բ շաքարավազը 2 ճ/գ ալյուրի հետ լավ խառնել, ավելացնել 1 թ/բ կաթ, եփել: Սառչելուց հետո ավելացնել 200 գր հարած կարագ ու վանիլին։
|