Պատրաստել ցանկացած տեսակի կրեմ (սիրողական, եփովի, խտացրած կաթով ու կարագով և այլն) ավելացնել 2 ճ/գ կակաո, մեջը փշրել պատրաստի պեչենիներ (գալեթ) այնպես, որ փշրանքները լինեն անհավասար և գդալով լավ խառնել: Պոլիէթիլային տոպրակը մի կողմից բացել, վրան փռել ստացված զանգվածը, ռուլետի պես փաթաթել, լավ սեղմել բոլոր կողմերից, մինչև զանգվածը խիտ կպչի, երշիկի պես դառնա գլանաձև և դնել սառնարանի սառցախցիկում: 2-3 ժամ հետո վերցնել, վրայից հանել տոպրակը և կտրտել երշիկի պես:
Ստացվում է համեղ խմորեղեն, իսկ տեսքը նման է իսկական սիրողական երշիկի:
|